ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանվել է, թե ովքեր կարող են օգտվել Երևանում գույքահարկի արտոնություններից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու որոշմամբ գույքահարկի արտոնություններ են տրվելու ԼՂ և ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների կամ մարտական հերթապահութայն ժամանակ զոհված, վիրավորում ստացած, վնասվածքներից մահացածների ընտանիքի անդամներին, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, գերեվարվածներին կամ անհայտ բացակայողների ընտանիքի անդամներին։

«Շատ կառուցապատողներ, հաշվի առնելով նաև այս տարվա որոշ չափով ավելի դանդաղ վաճառքի տեմպերը, սկսել են ֆինանսապես որոշակիորեն նեղվել: Օրենսդրական նախաձեռնությունը, որը քննարկվում էր Էկոնոմիկայի նախարարության կողմից, բացի տույժերից ու տուգանքներից, ամբողջապես չեղարկում էր գոյացած հարկը: Մենք, բանակցելով մեր գործընկերների հետ, որոշակի լուծումներ առաջարկելով, կարծում եմ ճիշտ ճանապարհի վրա ենք այն առումով, որ չենք չեղարկում, բայց տալիս ենք էական արտոնություններ»,- նշել է Ավինյանը, հավելելով՝  հանում ենք բուն բնակարաններից դուրս համարվող հատվածը, կիրառում 0,25 գործակից, դրա հետ մեկտեղ նաև տալիս ենք արտոնություններ՝ մինչև 50,000/քմ 25%, 50,000քմ-ից ավել 50% արտոնություն:

Քաղաքապետը հավելել է, որ Երևանում, կառուցապատողների համար խնդիրը որոշ չափով մեղմվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular