ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էստոնիան հայտնել է, որ ռուսական ուղղաթիռը խախտել է սահմանը. դեսպանը կանչվել է ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 7-ի կեսօրին Ռուսաստանի Դաշնության ուղղաթիռը խախտել է Էստոնիայի օդային տարածքը։

Ինչպես ERR-ին հայտնել են Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունից, Մի-8 ուղղաթիռն առանց թույլտվության Վայնդլո կղզու տարածքում մտել է Էստոնիայի օդային տարածք։

Ուղղաթիռը թռիչքի ծրագիր չի ունեցել, և տրանսպոնդերը անջատված է եղել։

Ուղղաթիռը Էստոնիայի օդային տարածքում մնացել է մոտ չորս րոպե։

Միջադեպի կապակցությամբ Արտաքին գործերի նախարարությունը Էստոնիայում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին նոտա է հանձնել։ Սա այս տարի ռուսական ինքնաթիռի կողմից Էստոնիայի օդային տարածքի երրորդ խախտումն էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular