ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Հայաստանի իշխանությունները ընտրություններից առաջ դիմում են լիակատար ահաբեկչության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքագետ Արթուր Խաչիկյանը rt.com-ին տված հարցազրույցում Հայաստանի իշխանությունների գործողությունները գործարար Սամվել Կարապետյանի դեմ անվանել է լիակատար ահաբեկչություն։

«Սա անօրինականության ակնհայտ օրինակ է, ինչպես նաև այսպես կոչված թավշյա ռեժիմի արևմտյան տերերի անսահման երեսպաշտության օրինակ։ Բացարձակապես պարզ է, որ Հայաստանի իշխանությունները ընտրություններից առաջ դիմում են լիակատար ահաբեկչության՝ իրենց բոլոր մրցակիցներին չեզոքացնելու համար։ Ամենայն հավանականությամբ, նրանք չեն ազատի Կարապետյանին ընտրություններից առաջ», - նշել է rt.com-ի զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքով՝ հայկական իշխանությունների կողմից եկեղեցու վրա ճնշումը ևս կշարունակվի։

«Ինչը Հայաստանի Սահմանադրության աննախադեպ խախտում է և չունի անալոգ հայ ժողովրդի պատմության մեջ։ Բացարձակապես պարզ է, որ այսպես կոչված ժողովրդավարական թավշյա ռեժիմը դիմում է բացահայտ «թավշյա ահաբեկչության»՝ իր բոլոր հակառակորդների ձերբակալությունների և հալածանքների միջոցով։ Եվ դա՝ այսպես կոչված ժողովրդավարական Արևմուտքի լուռ համաձայնությամբ, որի երեսպաշտությունն ու երկակի չափանիշները իսկապես զզվելի են», - եզրափակել է Խաչիկյանը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular