ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորների գործով 2 մարդ կալանքի տակ է. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Վարչական դատարանում հարուցված գործի շրջանակներում օգոստոսի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էր իրականացրել դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Լուսինե Բոյաջյանի եւ Մհեր Պետրոսյանի աշխատասենյակներում: Գրել էինք, որ այդ գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է փաստաբան Արմեն Օհանյանը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս գործով եւս մեկ անձ կա կալանավորված: Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ տնտեսության, ԲՇԿՄ բաժնի նախկին պետ Աշոտ Խաչատրյանն է, որը, ըստ մեղադրանքի, փաստաբան Արմեն Օհանյանի միջոցով խոշոր գումարի կաշառք է տվել դատավորներին` իրեն անհրաժեշտ հողատարածքի հետ կապված դատական պրոցեսն իր ուզած ելքով ավարտելու համար։

Շրջանառվող լուրերի համաձայն` իրավապահները գաղտնալսել են Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակը, որտեղ էլ երեք դատավորով զրույց են ծավալել այս գործարքի մասին։

Դատավորները, որոնց աշխատասենյակում խուզարկություններ են իրականացվել, այս գործով դեռեւս որեւէ իրավական կարգավիճակ չունեն, նրանց դեմ քրեաիրավական պրոցես սկսելը բարդ է, քանի որ գլխավոր դատախազը նախ պետք է դիմի Բարձրագույն դատական խորհրդին՝ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար, ապա միջնորդություն ներկայացնի դատարան։

Նշենք նաեւ, որ վարչական շրջանի նախկին աշխատող Աշոտ Խաչատրյանն անցնում էր նաեւ մեկ այլ գործով․ 2023 թ. նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՔՊ-ական ղեկավար Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակցի՝ խոշոր չափերի յուրացումների համար, այդ թվում` Խաչատրյանին, բայց այս գործով դատարանն արդարացման դատավճիռ է արձակել, մեղադրանքը դատարանում փլվել է։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular