ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը փորձում է թոթափել իր պատասխանատվությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկածանքով է վերաբերվում ԱՄՆ-ում մեկ ամիս առաջ ստորագրված հռչակագրին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պայմանավորվածություններին։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը Լավրովը հայտարարել է, թե անհրաժեշտ կլինի տեսնել, թե ինչպես կգործեն ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությունները իրականում։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ համաձայնությունների հասնելը «հարևանների ինքնիշխան իրավունքն է», բայց նկատել է, որ սկզբնական ոգևորված արձագանքները փոխարինվել են թերահավատ գնահատականներով։ «Պետք է տեսնել, թե ինչպես կգործի Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունը, քանի որ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին հնչած բոլոր ոգևորված արձագանքերը հետագայում փոխարինվեցին թերահավատ գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակվեց։ Եվ, ինչպես պարզվում է, այնտեղ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է», - ասել է Լավրովը։

Ամեն դեպքում, արձանագրելով, որ խնդիրները դեռևս պահպանվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ Վաշինգտոնում ստորագրված պայմանավորվածությունը ամենևին էլ այն չէ, փաստն այն է, որ Սերգեյ Լավրովը իր գերատեսչությամբ ամեն ինչ արել է Հայաստանին և Ադրբեջանին Ռուսաստանից վանելու և Միացյալ Նահանգների գիրկը նետելու համար։ Հենց Ռուսաստանի պետական որոշ մարմինների անգործության և անփութության հետևանքով է, որ Հայաստանում, ինչպես նաև վերջերս Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների կտրուկ աճ է արձանագրվել, և դրա համար պատասխանատուն ռուսական որոշ հատուկ ծառայություններն ու նրանց հետ գործակցող Ռուսաստանի արտգործնախարարությունն են։

Ամիսներ շարունակ լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանում ամեն ինչ չէ, որ հարթ է այդ ուղղությամբ։ Եվ ռուսական իշխանությունները բավականին լուրջ քննություն են անցկացնում՝ հասկանալու, թե ինչպես Հայաստանում և Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների նման աճ և գեներացում տեղի ունեցավ։

Ի դեպ, երեկ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության 5-րդ ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Դմիտրի Միլյուտինը («Թատերասեր» մականունով) ազատվել է աշխատանքից։ Վերջինս զբաղվում էր մոլդովական և Մերձնեստրի ուղղություններով, որտեղ ևս Ռուսաստանը բավականին լուրջ ձախողումներ է կրել։

Ըստ երևույթին, Ռուսաստանում որոշակի փոփոխություններ տեղի կունենան նաև Հայաստանի և Հարավային Կովկասի ուղղությամբ, առավել ևս որ հարավկովկասյան ուղղությունն այժմ ռուսական իշխանությունների մոտ սկսել է վերահսկել Պուտինի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։

Նելլի Անտոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular