ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն սկսել է լկտիության արշավը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի խորհրդարանը երեկ սկսել է իր 10-րդ նստաշրջանի աշխատանքը, և ինչպես ավելի վաղ կանխատեսել էինք 1or.am-ում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն իսկ աչքի է ընկել իր լպիրշ հայտարարություններով։

Հիշեցնենք՝ նշել ենք, որ ՔՊ-ին հանձնարարված է ընդդիմության հետ խոսել առավելագույն կոշտ և լկտի ձևերով՝ հնարավոր բոլոր արձագանքներին պատասխանել մի քանի անգամ ավելի շատ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ «Քաղպայմանագիրը» խնդիր ունի ցույց տալու, թե ինքն է վերահսկում իրավիճակը հանրապետությունում։

Առաջին իսկ նիստի ընթացքում «Քաղպայմանագրի» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է աչքի ընկել լպիրշ հայտարարություններով։ Նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին, ասելով. «Թող սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք, թե էդ 4 տունն իրեն ո՞րտեղից...»։ Դեռևս 2017 թ․-ին թմրանյութի համար ոստիկանության բերման ենթարկված և քրեական գործով անցնող Հովհաննիսյանը մի քանի այլ վիրավորանք է հասցրել ընդդիմադիր պատգամավորին։

Առայժմ միայն ընդդիմադիր կին պատգամավորները համատեղ հայտարարությամբ դիմել են Ազգային ժողովի նախագահին՝ անթույլատրելի համարելով և խստորեն դատապարտելով Արթուր Հովհաննիսյանի արարքը։ Նրանք հիշեցրել են, որ վերջինս մշտապես աչքի է ընկնում բարոյական նվազագույն նորմերին հակասող վարքագծով, հայտնի է բռնության հրապարակային կոչերով և ընդդիմադիր գործիչների հասցեին զրպարտություններով, որոնց համար դատարանի վճիռներով պարտավորվել է ներողություն խնդրել։

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են նաև Արթուր Հովհաննիսյանի վարքը քննել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում։ Թագուհի Թովմասյանն էլ կոչ է արել իշխանական լպիրշ պատգամավորին վայր դնել մանդատը։ Վերջինս, իհարկե, գործում է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգներով և որևէ դեպքում որևէ մանդատ վայր չի դնելու։

Այս իրավիճակում «Քաղպայմանագրի» վարքը լիովին հասկանալի է։ Այդ կուսակցությունը վաղուց անցել է բարոյական բոլոր կարմիր գծերը։ Սակայն տարօրինակը Հայաստանում իրավապաշտպանների և կանանց իրավունքներով զբաղվող կառույցների տոտալ լռությունն է։

1-2 իրավապաշտպանի դատապարտող հայտարարությունը չհաշված՝ մյուսներից որևէ հեծկլտոց անգամ դուրս չի եկել։ Նրանք չեն դատապարտել իշխանական պատգամավորի այս վարքը։ Իսկ նախկին իշխանությունների օրոք, երբ որևէ տղամարդ պատգամավոր կհանդգներ ընդդիմության ներկայացուցչի հասցեին նման վիրավորանք հնչեցնել, իրավապաշտպաններն ու տարբեր սորոսականներ իսկական վայնասուն կբարձրացնեին այդ պատգամավորի դեմ՝ կոչ անելով վերջինիս վայր դնել իր մանդատը։

«Քաղպայմանագիրը», վստահաբար, առաջիկա նիստերում ավելի լպիրշ կերպով է իրեն պահելու և որևէ կերպ չի թուլացնելու այս դոզան։

Սերինե Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular