ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ծրագրեր՝ ընդդեմ Ռուսաստանի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.news–ը «ԱՄՆ-ում հայտարարել են Ռուսաստանին Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դուրս մղելու ծրագրերի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցումը օգտակար է ԱՄՆ-ին՝ Տրանսկասպյան (Միջին) միջանցքի միջոցով ռեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը ընդլայնելու համար։ Այդ մասին Հելսինկյան հանձնաժողովի նիստում հայտարարել է Կասպյան քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Էրիկ Ռուդենշիոլդը։ «Ռուսաստանի «Հյուսիսային միջանցքի» փոխարեն «Միջին միջանցքը» Կենտրոնական Ասիայի տնտեսական անկախության ուղին է, որը, հավանաբար, ի հայտ չէր գա, եթե չլիներ Ուկրաինայում պատերազմը։ Այս նոր առևտրային ուղին ճանապարհային, երկաթուղային և ծովային ճանապարհների բազմամոդալ ցանց է, որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ Կասպից ծովի և Հարավային Կովկասի միջոցով»,– ասել է նա։

Այս երթուղով բեռնափոխադրումների ծավալը շարունակում է արագ աճել, քանի որ կառավարություններն ու ներդրողները փնտրում են Ռուսաստանից անկախ այլընտրանքային ուղիներ։ Սակայն «Միջին միջանցքը» միայն տրանսպորտային նախագիծ չէ։ «Սա ռազմավարական քայլ է Ռուսաստանի գերիշխանության դեմ, չինական մենաշնորհի հակակշիռ և տարածաշրջանային համագործակցության և, վերջին հաշվով, ինքնիշխանության հարթակ։ Սակայն այս երթուղու լիարժեք ներուժն իրացնելու համար անհրաժեշտ է կայունություն Հարավային Կովկասում: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Ուկրաինայում պատերազմի կողմնակի ազդեցությունն էր, որը թույլ տվեց Բաքվին և Երևանին բանակցել առանց Ռուսաստանի միջամտության։ Ներկայում բեռնափոխադրումներն իրականացվում են երկաթուղով Ադրբեջանի և Վրաստանի միջով, և եթե ավելացվի երկրորդ, վերականգնված երկաթուղային գիծ, Միջին միջանցքի թողունակությունը կկրկնապատկվի, ինչը կարևոր ներդրում կլինի խաղաղության համար: ԱՄՆ-ի ներգրավվածությունն այստեղ ոչ միայն դիվանագիտական քայլ է, այլ նաև կարևոր ներդրում՝ Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող ավելի կայուն տնտեսական ցանց ստեղծելու գործում», - դատողություններ է արել նա։

«Անկախ Կենտրոնական Ասիան զսպող գործոն է, որը սահմանափակում է Ռուսաստանի ազդեցությունը, այլընտրանք է ապահովում չինական վերահսկողությանը և պահպանում է համաշխարհային առևտրի անվտանգությունը: Այն հիմք է ստեղծում ԱՄՆ-ի ավելի սերտ համագործակցության և ներդրումների նոր դարաշրջանի համար։ Կենտրոնական Ասիան առատ է նավթով, բնական գազով, ուրանով, ռազմավարական հանքանյութերով և հազվագյուտ հողային տարրերով, ինչը բացում է Միացյալ Նահանգների հետ համագործակցության հնարավորություններ», - ասել է Ռուդենշիոլդը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular