ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յո՞ երթաս.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փորձում է հիմնվել երկարաժամկետ կանխատեսումների և վստահելի փոխգործակցության վրա, այլ իրավիճակային իրադարձությունների, որոնք մի պահ կարող են ձեռնտու լինել, իսկ որոշ ժամանակ անց լիովին փոփոխության ենթարկվել։ Արդյունքում Հայաստանը կարող է հայտնվել շատ բարդ իրավիճակի մեջ, իսկ դրա հիմքերն արդեն իսկ տեսանելի են։

Այս տարվա հունվարին Հայաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, իսկ օգոստոսին Վաշինգտոնում պայմանավորվածություն ձեռք բերվեց «Թրամփի ուղի» ճանապարհի գործարկման մասին։ Մինչ այդ ՀՀ իշխանություններն ակտիվորեն առաջ էին մղում Հայաստանի՝ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ օրակարգը։ Սակայն շատ արագ մոռացան դրա մասին ու սկսեցին իրենց հայացքը միանգամից հառել դեպի Վաշինգտոն։ Բնականաբար, Վաշինգտոնը ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը որոշակի անհանգստություն է առաջ բերում Թեհրանում և Մոսկվայում։ Բայց ամենազարմանալին այն է, որ Վաշինգտոնի հետ համագործակցության կարևորությունն ընդգծելու հետ մեկտեղ, Փաշինյանն իր հայացքն ուղղում է նաև դեպի այնպիսի միավորում, ինչպիսին Շանհայի համագործակցության կազմակերպությունն է, որտեղ, ինչպես գիտենք, գերակա դիրք է զբաղեցնում Չինաստանը, որն իր շուրջը ձևավորված հաթակների միջոցով փորձում է միավորել Գլոբալ Հարավի երկրներին ու մարտահրավեր նետել ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան աշխարհակարգին։

Ու այս պայմաններում Հայաստանը ՇՀԿին անդամակցության հայտ է ներկայացնում, սակայն այդ հայտը մերժվում է Պակիստանի կողմից, որի հետ համատեղ կոմյունիկե է ընդունվել դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Ստացվում է, որ փորձ է կատարվում հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ, սակայն Իսլամաբադը նույնիսկ դրանից հետո չի հրաժարվում հակահայկական քայլերից, ու ապագայում ևս չպետք է բացառել նմանատիպ գործելակերպը։

Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, թե Արևմուտքում ինչպես կարող են ընդունել Հայաստանի՝ ՇՀԿ անդամակցության ձգտումները։ Բայց այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի Փաշինյանը ոչ միայն այցելի Չինաստան՝ ՇՀԿ գագաթաժողովին մասնակցելու (ինչը սխալ չէ), այլև փորձի ավելի շատ ձգտել դեպի Պեկին։ Ավելին, դրա շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հայտարարություն ընդունվեց, որում հայկական կողմն ընդգծում է, թե «վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևի և աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին»։ Իհարկե, Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի նման երկրի համար ուղղակի անհրաժեշտություն է, բայց արդյո՞ք Թայվանի հարցն այն թեման է, որի մեջ Հայաստանը պետք է ներքաշվի՝ հաշվի առնելով, որ ամերիկյան կողմը էական ջանքեր է գործադրում Թայվանի անկախությունը և ժողովրդավարական կարգերը պաշտպանելու ուղղությամբ։

Բնականաբար, այսպիսի քայլերից հետո Արևմուտքում կարող են Հայաստանին ընդունել որպես անկայուն ու անվստահելի գործընկեր, որի ղեկավարությունն իրենց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնությունների ձեռք բերումից հետո վազում է Չինաստան՝ այդ երկրի հակաարևմտյան օրակարգը սպասարկելու համար։

Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի՝ Արևել յան Ասիա այցելության հաջորդ հանգրվանը Չինաստանի տարածաշրջանային մրցակից համարվող Ճապոնիան էր, որը վայելում է Միացյալ Նահանգների աջակցությունը Պեկինի աճող ամբիցիաները զսպելու հարցում։ Ճիշտ է՝ Հայաստանի և Ճապոնիայի ղեկավարների միջև հանդիպում տեղի ունեցավ, սակայն այդպես էլ որևէ ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ չստորագրվեց։ Ճապոնիա այցելության թերևս ամենագլխավոր արդյունքն այն էր, որ Փաշինյանին տպավորել էր այն հանգամանքը, որ այդ երկրում աղբ չկա, ու աղբամանները բացակայում են։ Այնինչ, նա կարող էր ավելի շատ ուշադրություն դարձնել Ճապոնիայի տնտեսական մոդելի ու տեխնոլոգիական զարգացման փորձի վրա, որի շուրջ համագործակցությունն առավել քան օգտակար կլիներ Հայաստանի համար։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային իրողություններին, ապա ՀՀ իշխանությունները որդեգրել են թուրքական ու ադրբեջանական պահանջները հետևողականորեն բավարարելու գործելակերպ, ինչը խոր անվստահություն է առաջ բերում նրանց նկատմամբ Մոսկվայում և Թեհրանում։ Բայց այս պայմաններում Հայաստանի ղեկավարությունը փորձում է պրոռուսական երևալ, դրա շրջանակներում Չինաստանում Փաշինյանը հանդիպում է Պուտինին, հավաստիացնում, որ հակառուսական քայլերի չի գնա։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները ջանքեր են ներդնում Թեհրանին ներկայացնել, որ երբեք հակաիրանական դաշտ չեն մտնի։

Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը միաժամանակ փորձում է բավարարել աշխարհաքաղաքական բոլոր ուժերին, ընդ որում՝ նույնիսկ նրանց հակասությունների դաշտ մուտք գործելու միջոցով, ինչն իրականում ոչ թե բազմավեկտոր քաղաքականություն է, այլ այնպիսի պատկեր է արտացոլում, որ տարածաշրջանում ներգրավված բոլոր ուժերից ոչ մեկը հայկական կողմին չի վստահում։ ՀՀ իշխանությունների որոշումներն ու քայլերը տարերային են ու տատանողական, և կանխատեսումները ցույց են տալիս, որ Հայաստանն այսպիսի գործելակերպով չի կարող շահած դուրս գալ։ Նոր աշխարհակարգի ձևավորմանը զուգահեռ Երևանը պետք է կողմնորոշվի, թե որտեղ է իր տեղն ու դիրքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular