ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատապարտյալների հիվանդանոցում կալանավորվածը բուժօգնություն չի ստանում. ի՞նչ է հայտնում կալանավորվածի կինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am լրատվականն ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ Քնչական կոմիտեի Կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ալբերտ Հախվերդյանը կալանքում գտնվող Հովիկ Մեջլումյանի նկատմամբ թույլ է տվել մի շարք ապօրինի գործողություններ: Նախաքննությունն իրականացրած քննիչը գործը վարել է կողմնակալ ձևով՝ անտեսելով արդարացնող ապացույցները, միակողմանի և մանիպուլատիվ մեթոդներով` ձևավորելով մեղադրական կողմ, խախտել է Հովիկ Մեժլումյանի պաշտպանվելու իրավունքը, որի հետևանքով էլ վերջինս ենթարկվել է քրեական հետապնդման՝ առանց բավարար հիմքերի:

Մեզ ահազանգած քաղաքացին հայտնում է, որ այս ողջ գործողությունները հիմք են տալիս իրեն կասկածելու, որ գործը նախապես կազմակերպված և ուղղորդված է եղել, իսկ քննիչի գործողությունները դուրս են եղել օրենքի սահմաններից:
Կալանավորված Հովիկ Մեջլումյանի կինը պնդում է, որ ‹‹գործի մեջ գրված է չպարզված հանգամանքներով, չպարզված անձանցից է ձեռք բերվել: Հովիկ Մեժլումյանը, որ հայտնի է «Պռոշ» կեղծանունով, թմրանյութ իրացնելու գործով է կալանավորված, սակայն կնոջ պնդմամբ իրենց տնից որևէ թմրանյոթ չեն հայտնաբերել, միայն տան մի չօգտագործվող սենյակում հին իրերի մեջ փոշոտ մի կշեռք են առգրավել:

«Ոմն մի Էռնեստի մոտ և տանը հայտնաբերել են թմրանյութ: Էռնեստից թմրանյութի ազդեցության տակ մի քանի անգամ նշել է, որ «Պռոշ» մականունով մարդուց է ձեռք բերել թմրանյութը: Այս դեպքից միայն 2 ամիս անց նրանք եկել են Հովիկի հետևից»,- ասաց Հովիկ Մեջլումյանի կինը:

Կալանավորվածի կինը դժգոհություն է հայտնում նաև Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից: Նա նշում է, որ անհրաժեշտ բուժումները չեն ստանում և աչքաթողությամբ են բժշկական հետազոտություններն իրականացնում:

«Ես դժգոհություն ունեմ դատապարտյալների հիվանդանոցի հետ կապված, քանի որ գրեթե 7 ամիս է ամուսինս՝ Հովիկ Մեժլումյանը, չի ստանում որևէ բժշկական օգնություն ընդամենը 26.03.25 թվականին տեղափոխվել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն այդտեղ ախտրոշվել է պիոդրոմոտրոֆիկ խոցեր, անջատված մանրէաբանական հետազոտությամբ բարձր կոնցեպտացիայով ինֆեկցիոնային մանրէ է հայտնաբերվել շատ արագ տարածվող, սակայն այս վերջինը չի նշվել իր տվյալների մեջ և հիվանդանոցից 30-ին դուրս է գրվել ունեցել է լիարդի հետ կապված լուրջ խնդիրներ, քրոնիկ հեպատիտ C, որը մինչև այսօր հերքվում է: Պահանջել եմ այդ հերքումը ապացուցող հետազոտության արդյուքնը, սակայն փոխարենը ստացել եմ տեղեկանք դատապարտյալների հիվանդանոցից՝ առանց կնիքի:

Տրամադրվել է երեք սոնոգրաֆիկ հետազոտություններ, երեքում էլ հետազոտությունները տարբեր են եղել:
Տվել են նաև հակացուցված դեղամիջոցներ»,- նշեց մեր զրուցակիցը:

Հովիկ Մեժլումյանի կինը նշում է, որ առողջական խնդիրներով կալանավորվածներ էլի կան, որոնք անհրաժեշտ բուժօգնությունը չեն ստանում:
«Դատապարտյալների հիվանդանոցից մեզ չեն տրամադրում ամբողջությամբ Մեջլումյանի հիվանդությունների պայմանագիրը, որն օրենքով թույլատրելի է։ Դիմումներ գրել ենք, Հովիկն էլ տվել է լիազորագիր, որ մեզ տան, բայց չեն տվել։Այսքան դիմումներից հետո ինչո՞ւ համապատասխան մարմինները չեն արձագանքում, հետազոտություն չեն իրականացնում:Եթե ասում են ամեն ինչ արել ենք, ապա թող ասեն, թե ինչու չկա դրական ազդեցություն: Ամուսնուս ստորագրությամբ թող ցույց տան, որ անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է: Իրենք անընդհատ պնդում են, որ Հովիկը հրաժարվել է բուժումից, բայց չի եղել նման դեպք: Հովիկին պահել են սոված, անջուր, անխնամ պայմաններում»,- եզրափակեց կալանավորվածի կինը։

Նանիկ Աղասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular