ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ում հայտարարել են Ռուսաստանին Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դուրս մղելու ծրագրերի մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցումը ձեռնտու է ԱՄՆ-ին՝ Տրանսկասպյան (Միջին) միջանցքի միջոցով ռեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը ընդլայնելու համար։ Այդ մասին Հելսինկյան հանձնաժողովի նիստում հայտարարել է Կասպյան քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Էրիկ Ռուդենշիլդը, գրում է politnavigator.news-ը։

«Ռուսաստանի «Հյուսիսային միջանցքի» փոխարեն «Միջին միջանցքը» Կենտրոնական Ասիայի տնտեսական անկախության ուղին է, որը, հավանաբար, ի հայտ չէր գա, եթե չլիներ Ուկրաինայի պատերազմը։ Այս նոր առևտրային ուղին ճանապարհային, երկաթուղային և ծովային հաղորդակցության բազմամոդալ ցանց է, որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ՝ Կասպից ծովի և Հարավային Կովկասի միջոցով», – նշել է նա։

Այս երթուղով բեռնափոխադրումների ծավալը շարունակաբար աճում է, քանի որ կառավարություններն ու ներդրողները փնտրում են Ռուսաստանից անկախ այլընտրանքային ուղիներ։ Սակայն «Միջին միջանցքը» միայն տրանսպորտային նախագիծ չէ։ «Սա ռազմավարական քայլ է Ռուսաստանի գերիշխանության դեմ, հակակշիռ է Չինաստանի մենաշնորհին և հարթակ է տարածաշրջանային համագործակցության ու, ի վերջո, ինքնիշխանության համար։ Բայց այս երթուղու ամբողջ ներուժը իրացնելու համար անհրաժեշտ է կայունություն Հարավային Կովկասում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Ուկրաինայի պատերազմի կողմնակի հետևանք էր, որը թույլ տվեց Բաքվին ու Երևանին բանակցել առանց Ռուսաստանի միջամտության։ Ներկայումս բեռնափոխադրումները կատարվում են երկաթուղով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Եթե գործարկվի երկրորդ, վերականգնված երկաթուղային գիծը, միջանցքի թողունակությունը կկրկնապատկվի, ինչը կարևոր ներդրում կլինի խաղաղության համար։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը այստեղ ոչ միայն դիվանագիտական քայլ է, այլև ներդրում Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող կայուն տնտեսական ցանցի ձևավորման գործում», – ընդգծել է Ռուդենշիլդը։

Նրա խոսքով՝ «անկախ Կենտրոնական Ասիան զսպող գործոն է, որը սահմանափակում է Ռուսաստանի ազդեցությունը, այլընտրանք է ստեղծում չինական վերահսկողությանը և ապահովում համաշխարհային առևտրի անվտանգությունը։ Դա հիմք է ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցության և ներդրումների նոր դարաշրջանի համար։ Կենտրոնական Ասիան հարուստ է նավթով, բնական գազով, ուրանով, ռազմավարական հանքանյութերով և հազվագյուտ հողային տարրերով, ինչը բացում է լայն հնարավորություններ Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular