ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրագիտության համաշխարհային օր․ պատմության այս օրը (08 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Գրագիտության համաշխարհային օր, Ֆիզիոթերապիայի համաշխարհային օր, Լրագրողների համերաշխության համաշխարհային օր, Անդորրա՝ Ազգային օր (Մերիտշելլյան աստվածամոր օր), Մակեդոնիա՝ Անկախության օր, Մալթա՝ Հաղթանակի օր, Պակիստան՝ Հաղթանակի օր (Հնդկաստանի դեմ 1965 թվականին ծովում տարած հաղթանակ)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1701- Կոստանդնուպոլսում հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը։

1846- ծնվել է հայկական ծագումով բրիտանացի մեծահարուստ գործարար Փոլ Չաթերը։

1877- ծնվել է երգիծաբան-նովելիստ Առանձարը։

1889- ծնվել է կոմպոզիտոր, երաժիշտ Ալեքսանդր Ալեքսանդրյանը։

1919- Էրզրում է հասել թուրքերին տրամադրվող խորհրդային օգնության առաջին խմբաքանակը, և Անկարայում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ գեներալ Քյազիմ Կարաբեքիրը առաջարկել է անմիջապես հարձակվել Հայաստանի վրա։

1922- ծնվել է դիրիժոր Օհան Դուրյանը։

1970- ԽՍՀՄ-ում հաստատվել է միջնակարգ դպրոցների կանոնակարգը։

1973- վախճանվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։

1978- վախճանվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյանը։

2006- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը «Ժամանակ Երևան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։

2013- վախճանվել է պատմաբան Գարեգին Հարությունյանը։

2016- հրաժարական է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

2019- Արցախում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

117- վախճանվել է Հռոմի կայսր Մարկոս Ուլփիոս Ներվա Տրայանոսը։

1157- ծնվել է Անգլիայի թագավոր, խաչակիր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը։

1296- Ֆլորենցիայում տեղի է ունեցել Ծաղիկով Սուրբ Մարիամի տաճարի հիմնարկեքը։

1380- Կուլիկովյան ճակատամարտում ռուսները ջախջախիչ պարտության են մատնել Ոսկե հորդայի զորքերին։

1429- Ժաննա դ’Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը սկսել է Փարիզի գրոհը։

1504- Ֆլորենցիայում Միքելանջելոն հանրությանը ներկայացրել է իր նշանավոր Դավիթի արձանը։

1522- ավարտվել է Ֆերնան Մագելանի առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Մագելանի նավատորմի հինգ նավերից վերադարձել է միայն բասկ Էլկանոյի «Վիկտորիա» առագաստանավը, իսկ ճանապարհորդության մեկնած 265 նավաստիներից վերադարձել են միայն 18-ը։

1636- ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է Հարվարդի համալսարանը։

1664- հոլանդական Նոր Ամստերդամ գաղութը հանձնվել է անգլիացիներին և վերանվանվել Նյու Յորք։

1768- ռուսական Եկատերինա 2-րդ թագուհին հրամայել է բժիշկ Թոմաս Դիմսդեյլին Ռուսաստանում սկսել իրականացնել պատվաստումներ ծաղիկ հիվանդության դեմ։

1791- Փարիզյան Լուվրում նկարիչները առաջին անգամ ցուցադրել են իրենց ստեղծագործությունները։

1830- ծնվել է ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Միստրալը։

1841- ծնվել է նշանավոր չեխ երգահան Անտոնին Դվորժակը։

1860- Միչիգան լճում «Lady Elgin» շոգենավի խորտակվելու հետևանքով զոհվել է շուրջ 300 մարդ։

1867- ծնվել է մարքսիզմի տեսաբան և հեղափոխական Ալեքսանդր Պարվուսը։

1886- հիմնադրվել է ՀԱՀ-ի խոշորագույն քաղաք Յոհաննեսբուրգը։

1888- անցկացվել է Անգլիայի ֆուտբոլի լիգայի առաջին խաղը։

1895- վախճանվել է «Opel» ընկերության հիմնադիր Ադամ Օփելը։

1900- Տեխասի Գալվեստոն քաղաքում տեղի ունեցած հզոր փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 8000 մարդ։

1914- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի մոտ շտաբս-կապիտան Պյոտր Նեստերովը իրականացրել է առաջին օդային խոյահարումը և զոհվել։

1923- ծնվել է խորհրդային պոետ և հասարակական գործիչ Ռասուլ Համզաթովը։

1930- Չիկագոյում Ռիչարդ Դրյուի սկոչի առաջին փորձնական նմուշը ուղարկվել է գնորդին։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը սկսել են Լենինգրադի պաշարումը։

1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ փորձարկվել է գերմանական «ՖԱՈՒ-2» հրթիռը՝ հոլանդական ծովափից ուղարկվելով դեպի Փարիզ և Լոնդոն։

1949- վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը։

1951- Սան Ֆրանցիսկոյում խաղաղության պայմանագիր է կնքվել Ճապոնիայի և դաշնակիցների միջև, ըստ որի Ճապոնիան հրաժարվել է Հարավային Սախալինից և Կուրիլյան կղզիներից։

1952- լույս է տեսել Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վեպը։

1961- հայտնվել է սրտի հիվանդությունների և ծխելու հետ կապի մասին առաջին տեղեկատվությունը։

1978- Իրանում շահի դեմ ապստամբող ցուցարարներին ցրելու համար զորքը կրակ է բացել՝ սպանելով նրանցից 122-ին։

1979- ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան, դերասանուհի և մոդել Փինկը։

1991- ԽՍՀՄ-ի կազմաքանդման ժամանակ առանց մրցակիցների Ադրբեջանի նախագահ է ընտրվել Այազ Մութալիբովը։

1991- Մակեդոնիան անկախացել է Հարավսլավիայից։

2022- վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբեթ երկրորդը, որը գահին էր 1952 թվականից։

2023- Մարոկկոյում տեղի է ունեցել երկրաշարժ, զոհվել է ավելի քան 2800 մարդ։

2024- վախճանվել է հեռուստահաղորդավար և КВН-ի ղեկավար Ալեքսանդր Մասլյակովը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular