ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում ստեղծվել է Համահայկական բանկը. պատմության այս օրը (07 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Խաղալիք զենքերը ոչնչացնելու համաշխարհային օր, Դյուշենի մկանային դիստրոֆիայի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Բրազիլիա` Անկախության օր Պորտուգալիայից, Մոզամբիկ` Հաղթանակի օր, Պակիստան` Օդուժի օր, Ուկրաինա՝ Ռազմական հետախուզության օր, Հայաստան՝ Ինժիներական զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

439 – վախճանվել է Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևը:

1887 – ծնվել է խորհրդահայ կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:

1902 – ծնվել է կինոդերասան Մուրադ Կոստանյանը:

1925– ծնվել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանը։

1950 – ծնվել է վիրաբույժ-ուրոլոզ Բորիս Դանիելյանը:

1955 –ծնվել է  արվեստաբան և նկարիչ Լևոն Լաճիկյանը։

1957 – ծնվել է հայազգի ռուսաստանցի դիվանագետ Լևան Ջաղարյանը:

1992- ավարտվել է Հայաստանի բանակի ինժիներակական զորքերի կազմավորումը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ: 

1995– ստեղծվել է Հայկական դրամի խորհրդանշանը։

2005-Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իր անդրանիկ նիստն է գումարել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցն ուսումնասիրող հանձնաժողովը:

2006-ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մոտ 45 րոպե տևած բավական սուր քննարկումներից հետո, 13 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրել է  Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը:

2007-Բակո Սահակյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի նախագահի պարտականություններ  Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում: 2009-Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2011-Երևանում ստեղծվել է Համահայկական բանկը:

-վախճանվել է հայազգի ուկրաինացի ռեժիսոր Ալեքսանդր Բարսեղյանը:

2012-Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցելԲակո Սահակյանի երդմնակալության արարողությունը։ Բակո Սահակյանը երկրորդ անգամ է ստանձնել ԼՂՀ նախագահի պաշտոնը:

2019-«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարը:

2020-Պարետի նոր որոշմամբ մեղմացվել են հակակորոնավիրուսային սահմանափակումները` սկսել են գործել  գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը, մշակույթի ոլորտը, այդ թվում թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1191 —Արսուֆի ճակատամարտում Ռիչարդ 1-ինի խաչակիրների զորքը հաղթել է Սալադդինի մահմեդական զորքին:  

1630 —Տրիմոնտեյն բնակավայրը վերանվանվել է Բոստոն և դարձել է Մասսաչուսետսի մայրաքաղաք:

 1776 – Նյու Յորքի նավահանգստում ամերիկյան «Կրիա» սուզանավի օգնությամբ  բրիտանական «Արծիվ» ֆլագման  նավի վրա տեղադրել է ժամացույցի մեխանիզմով աշխատող ռումբ՝ սա հանդիսանում է սուզանավի առաջին հարձակումը աշխարհում:

1783– վախճանվել է շվեյցարացի հայտնի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը:

1812- Մոսկվայի մոտ տեղի է ունեցել մեկ օր տևած ճակատամարտերից ամենաարյունալի Բորոդինոյի ճակատամարտը, որն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով:

1822– Բրազիլիան անկախացել է Պորտուգալիայից։

1829 – ծնվել է գերմանացի քիմիկոս Ֆրիդրիխ Կեկուլեն:

1860 –Ուելսի արքայադուստեր Կանադա  այցի ժամանակ առաջին անգամ որպես պաշտոնական նշան օգտագործվել է թղկու տերևը:

1890– ծնվել է ռուս նշանավոր գրող օդաչու և ճանապարհորդ Ալեքսանդր Կուպրինը։

1909– ծնվել է ծագումով հույն, թատրոնի և կինոյի ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր Էլիա Կազանը։

1911- ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները ձերբակալվել է Լուվրից Մոնա Լիզայի նկարը գողանալու կասկածանքով:

1936 –Թասմանական կենդանաբանական այգում սատկել է վերջին պարկավոր գայլը: 

1940-Կրայովայի համաձայնագրով Ռումինիան Բուլղարիային է զիջել Հարավային Դոբրուջան:

1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար:

1956 – վախճանվել է խորհրդային մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ և բնախույզ Օտտո Շմիդտը:

1988- Սոյուզ-ՏՄ-5 տիեզերանավով երկիր է վերադարձել Աբդուլ Ահադ Մոմանդը՝  առաջին աֆղանցի տիեզերագնացը:

1992 - «Կոմմերսանտ» թերթում առաջին անգամ օգտագործվել է  «նոր ռուսեր» արտահայտությունը:

2004– ստեղծվել է Վիքիպահեստ նախագիծը։

2011– Յարոսլավլից Մինսկ թռչող ՅԱԿ-42Դ մակնիշի ինքնաթիռը, որը տեղափոխում էր Յարոսլավլի «Լոկոմոտիվ» տափօղակով հոկեյի թիմը, վթարի է ենթարկվել  ինչի հետևանքով զոհվել է 44 մարդ։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular