ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օտտավայում բացվել է կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Shamshyan.com/Հունիսի 9-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում, հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ կայացավ կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշարձանի բացումը կատարեցին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի Սենատի նախագահ Ջորջ Ֆյուրին և հուշարձանի հեղինակ, հանրահայտ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանը:

Բացման արարողությունից հետո Օտտավայի կենտրոնում գտնվող «Շատո Լորիե» հյուրանոցի «Կանադական» սրահում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ կայացավ պաշտոնական ընդունելություն, որին մասնակցում էին Սենատի նախագահ Ջորջ Ֆյուրին, ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քըրը, կանադացի սենատորներ և պատգամավորներ, Կանադայում հավատարմագրված դեսպաններ, Կանադայի արտաքին գործերի և ժառանգության նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագետներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, մեծ թվով կանադահայեր, լրագրողներ:

Միջոցառմանն ունեցած իր ելույթում դեսպան Եգանյանը նշեց, որ Օտտավայի կենտրոնում Յուսուֆ Քարշի արձանի առկայությունը մշտապես հանդիսանալու է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամենագեղեցիկ խորհրդանիշներից մեկը: Դեսպանն ընդգծեց, որ հատկանշական է արձանի բացումը Համադաշնության պուրակում հենց այն տարում, երբ նշվում է Կանադայի Համադաշնության 150-ամյակը և հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Իր խոսքում ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությունը ներկայացնող պաշտոնյաներին և կանադահայ համայնքի անդամներին ու կազմակերպություններին, ովքեր իրենց ավանդն են ներդրել ծրագրի իրականացման գործում:

Կանադայի կառավարության անունից ելույթով հանդես եկավ Կանադայի ժառանգության նախարարի խորհրդարանական քարտուղար Արիֆ Վիրանին, ով շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանությանը և հայ համայնքին` իրականացրած մեծածավալ աշխատանքի և Համադաշնության 150-ամյակի առթիվ Կանադային արված այս բացառիկ նվերի համար:

Ձեռնարկի ընթացքում Արմեն Եգանյանը հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ դեսպանության պատվոգրերով պարգևատրեց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քըրին և Կանադայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի վարչության գլխավոր տնօրեն Էլիսոն ԼեՔլերին: ՀՀ դեսպանության պավտոգրեր հանձնվեցին նաև Յուսուֆ Քարշի հուշարձանի հիմնման գործում առանձնահատուկ ներդրում ունեցած կանադահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների:

Երեկոյի ընթացքում հայկական ազգային երաժշտությունն ու պարարվեստը ներկայացնող կատարումներով հանդես եկան կանադահայ համայնքի մի շարք շնորհաշատ ներկայացուցիչներ:

Տեղեկանք: Յուսուֆ Քարշը (1908-2002թթ.), ում նաև անվանում են «Օտտավայի Քարշ», կանադահայ լուսանկարիչ է, ով հայտնի է հանրաճանաչ անձանց, քաղաքական և մշակութային գործիչների իր լուսանկարներով: 1965թ. Քարշը պարգևատրվել է Կանադայի Խորհրդի մեդալով, իսկ 1968թ.` Կանադային մատուցած ծառայությունների համար պատվո մեդալով: 1990թ. լուսանկարիչը ստացավ Կանադայի բարձրագույն պարգևը` Կանադայի Պատվո Շքանշանը: 2015թ. Կանադայում ՀՀ դեսպանի տիկին Մարիա Եգանյանը նախաձեռնել էր «Քարշ» նախագիծը: Կանադայի ժառանգության նախարարության և Մայրաքաղաքային հանձնաժողովի հետ համագործակցությամբ բացված Քարշի հուշարձանը նվեր է հայ ժողովրդից Կանադային` հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ: Քանդակի հեղինակը դոկտոր Մկրտիչ Տարագճեանն է: Հուշարձանի ինժեներական նախագիծը կատարվել է Սուրէն Հաճեանի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular