ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահվան ելքով վրաերթ․ Jeep-ը Կոմիտասում՝ ստորգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող քաղաքացուն․ վերջինը տեղում մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում  Jeep մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ «Աութլեթ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն, և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է մահը, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանը և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ներկայացուցիչ Ռուբեն Ներսիսյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, որ մինչ նրանց գալը մեծ խցանում էր առաջացել, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը վերականգնվեց։

Դեպքի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, պետի տեղակալներ Արմեն Հովհանիսյանի և Գրիգոր Ավետիսյանի, ինչպես նաև ավագ քննիչ Հենրիկ Սարադյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում է  վարորդի և մահացածի ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հետևաբար ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Տեսանյութը՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular