ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամբուլում թուրքական իշխանությունները կազմակերպել են հույների ջարդեր, որից տուժել են նաև քաղաքի հայ և հրեա բնակիչները. պատմության այս օրը (06 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Սվազիլենդ` Անկախության օր, Բոնեյրե` Դրոշի օր,Բուլղարիա` Միավորման օր, Պակիստան՝ Պաշտպանության օր, Մերձդնեստր՝ Զինված ուժերի օր, Չիլի՝ Ազգային միասնության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1831– ծնվել է է բանաստեղծ, դրամատուրգ Խորեն Գալֆայանը։

1955 - Ստամբուլում թուրքական իշխանությունները կազմակերպել են հույների ջարդեր, որից տուժել են նաև քաղաքի հայ և հրեա բնակիչները:

1957– ծնվել է լրագրող, լուսանկարիչ Վահան Ամատունին։

1964– ծնվել է ռուս ճանաչված ֆուտբոլիստ, «Արարատի» դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը։

2001-Հայաստանի պղնձահանքերի օգտագործումը տրվել է շվեյցարական «Մանես և Վալեքս» ընկերությանը:

2005-հայաստանյան հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները հաստատել են, որ մտադիր են դադարեցնել դեռեւս 2004-ին հայտարարված բոյկոտը և  լիարժեքորեն մասնակցելու են խորհրդարանական աշխատանքներին:

2006-առավոտյան Բայրոնի փողոցի սկզբնամասում սպանվել է Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վաչության պետ Շահեն Հովասափյանը:

2008-Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հրազդան» մարզադաշտում պարտություն է կրել Թուրքիայի հավաքականից 0:2 հաշվով: Հանդիպմանը մարզադաշտի կառավարական օթյակից հետևել են երկու երկրների նախագահները` Սերժ Սարգսյանը և Աբդուլլա Գյուլը:

2010-Փարպի գյուղի մոտակայքում` «Ներքին նավեր» կոչվող դամբարանադաշտում, որ թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսով պեղումների արդյունքում հայտնաբերվել են երկու բացառիկ գտածոներ՝ ձիու զոհաբերության հնագույն օրինակ և  հանգուցյալի գլխի տակ խոշոր գիշատիչ կենդանու, ենթադրաբար` առյուծի մագիլ:

2016-Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին օրը ցերեկով, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, Ազգային ժողովի շենքի կենտրոնական մուտքի դիմաց  դաժան ծեծի են ենթարկել:

2019-Արման Բաբաջանյանը լքել է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

394– Ֆրիգիդ գետի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ Արևմտյան Հռոմեական կայսրության և Արևելյան Հռոմեական կայսրության միջև։

1522– Ֆերնան Մագելանի «Վիկտորիա» նավը 18 կենդանի մնացած անձնակազմով վերադարձել է Եվրոպա` ավարտելով աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1566 – վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման 1-ինը:

1716 —Բոստոնում ավարտվել է առաջին ամերիկյան փարոսի շինարարությունը:

1766 –ծնվել է  անգլիացի քիմիկոս ն ֆիզիկոս Ջոն Դալթոնը: 

1819 —Թոմաս Բլանչարդը արտոնագրել է փականագործական հաստոցը: 

1852 —Մանչեստերում բացվել է Բրիտանիայի առաջին անվճար գրադարանը:

1885- Արևելյան Ռումելիան միավորվել է Բուլղարիայի հետ:

1920- Բուխարայում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1952– Ժնևում ստորագրվել է հեղինակային իրավունքի մասին հռչակագիր։

1986- Ստամբուլում երկու արաբ ահաբեկիչ Նևե Շալոմ սինագոգում սպանել են շաբաթ օրվա ծիսակատարություն անող 22 հրեայի:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Պրավդան» առաջին անգամ պարտիզաններին անվանել է «ժողովրդական վրիժառուներ»:

1987 —ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում առաջին անգամ վիրաբուժական միջամտությամբ անջատվել են սիամյան երկվորյակները:

1989 —համակարգչային սխալի պատճառով ավելի քան 41 հազար փարիզցիներ ստացել են ծանուցում առ այն, որ նրանց կողմից իրականացվել է սպանություն, կողոպուտ և ՃՏՊ-ների  խախտումներ:

1991-Խորհրդային Միությունը ճանաչել է բալթյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անկախությունը:

- Լենինգրադ (1924 թվականից) անունը կրող Ռուսաստանի երկրորդ քաղաքին վերադարձվել է Սանկտ Պետերբուրգ նախկին անունը:

-Չեչնիան հայտարարել է իրեն անկախ պետություն:

1997 - Լոնդոնում տեղի է ունեցել Դիանա արքայադստեր հուղարկավորության արարողությունը:

2007– վախճանվել է իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Լուչիանո Պավարոտին։

2021-վախճանվել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն:

2022– Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ սկսվել է ուկրաինական հակահարձակումը խորկովյան ուղղությամբ:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular