ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԷՑ-ում խառն են. ներքին հարաբերությունները գնալով սրվում են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, ՀԷՑ-ում բավական լարված իրավիճակ է ստեղծվել: Մասնավորապես, օրերս խորհրդակցություն է անցկացվել «նորերով», որտեղ մեծ դժգոհություն է հայտնվել ՀԾԿՀ-ի գործողություններից: Խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը խլելու գործընթաց նախաձեռնելուց առաջ իշխանությունները լիարժեք չեն էլ պատկերացրել, թե ինչպիսի բարդագույն տնտեսական և տեխնիկական համակարգ են կառավարելու, և մտածել են, որ բյուջետային հիմնարկների պես մի քանի թիվ +/- կանեն ու, ոնց էլ լինի, մի լուրջ բան կգտնեն:

Բայց շատ կարճ ժամանակում պարզվել է, որ ամեն ինչ այդքան էլ պարզունակ ու հեշտ չէ: Նախ՝ ինչ «թվային հոդվածի» մեջ փորձում են խորանալ, պարզվում է, որ այդ թվերը հաստատված են ՀԾԿՀ-ի կողմից` առանձին մեթոդոլոգիայով, քանի որ օրենսդրությամբ այդպես էլ սահմանված է: Ավելին, այդ ամենի տրամաբանությունը հասկանալու համար պահանջվում է խոր մասնագիտական գիտելիքներ և երկար տարիների փորձ։

Մյուս կողմից՝ փորձ է արվել ստանալ ՀԾԿՀ մասնագետների աջակցությունը, սակայն իրավական կազուս է առաջացել. հանձնաժողովի աշխատակիցների ներգրավումը փաստացի կասկածի տակ է դնում կառավարչի նշանակման ինստիտուտը։ Հանձնաժողովը օրենսդրությամբ լիազորված է իրականացնել մոնիթորինգ և ստուգումներ, ու եթե նույն կառույցը սկսի նաև օժանդակել կառավարմանը, ստացվում է օրենսդրական հակասություն։

Բացի այդ, հանձնաժողովի աշխատակիցները խուսափում են ներգրավվել այս գործընթացին, քանի որ գիտակցում են սպասվող իրավական քաոսի բարձր մակարդակը։ Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ վերջին պաշտոնանկությունները և կառավարության դիրքորոշումները, հատկապես Ստոկհոլմյան արբիտրաժի վճռի վերաբերյալ, մեծացրել են անորոշությունն ու վախի մթնոլորտը։

Հավելենք, որ վերջին օրերին իրականացված ստուգումները ՀԷՑում լուրջ խախտումներ չեն հայտնաբերել։ Սա էլ ավելի է սրել ներքին հարաբերությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ժամանակավոր կառավարչի պաշտոնավարման ավարտին ակնկալվում է պատրաստել եզրակացություն, որը պարզապես կարտացոլի քաղաքական պատվերը՝ անկախ նրանից, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը։

Իսկ ի սկզբանե ներկայացված «կառավարման ճգնաժամի» հիմնավորումը մինչ օրս մնում է անպատասխան. ոչ ոք չի հստակեցրել, թե ճգնաժամը որ օղակում է եղել, և արդյոք այն իրականում գոյություն ուներ։ Մասնագետները համոզված են, որ այդ պատասխանն այդպես էլ չի տրվի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular