ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերից զինապարտ քաղաքացիների բոլոր ծանուցումները կլինեն էլեկտրոնային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարժական հավաքների հաջորդ զորակոչից՝ հոկտեմբերից, զինապարտ քաղաքացիների բոլոր ծանուցումները կլինեն էլեկտրոնային, ԱԺ-ում  ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։

«Բոլոր քաղաքացիները, որոնք ունեն հանրային ծառայության համարանիշ և ID քարտեր, էլեկտրոնային փոստ, ծանուցումներին կարող են ծանոթանալ «Ազդարար» կայքի միջոցով։ Այսինքն՝ իրենց ID-ով նույնականացնելով` կարող են ստանալ ծանուցումը։ Զինկոմիսարիատում առկա հեռախոսահամարին կուղարկվի համապատասխան հաղորդագրություն, որ ունեք ծանուցում, սակայն ծանուցման բովանդակությունը կարող եք իմանալ փոստով»,– ասաց Սարգսյանը։

Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ծանոթանում իր ծանուցմանը, ապա ինքնաշխատ ձևով այդ ծանուցումն ուղարկվում է հաշվառման վայր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular