ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան ընկերությունը հրաժարվել է գործակցել ՀՀ կառավարության հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդամենը երկու շաբաթ առաջ Հայաստանի կառավարությունը Ստոկհոլմի արբիտրաժում սպասվող դատավարությանն ընդառաջ որոշում էր կայացրել պայմանագիր կնքել ամերիկյան Arnold & Porter փաստաբանական ընկերության հետ, որ այդ ընկերությունը ներկայացնի ՀՀ շահերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործի քննությանը։ Արդեն երեկ կայացած նիստում հին որոշումը չեղարկվել է, իսկ նախատեսված գումարը՝ 3,2 մլն դոլար, փոխանցելու են մեկ այլ ամերիկյան ընկերության՝ Foley Hoag-ին։ Պաշտոնական պարզաբանումն այն է, թե երկու շաբաթվա ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, շահերի բախման խնդիր կա, որն էլ խոչընդոտում է Arnold & Porter-ի հետ համագործակցությունը։

Մանրամասներ, իհարկե, չեն հաղորդում։ Arnold & Porter ընկերությունը լուրջ ընկերություն է, որը հաղթել է վերջին 60 գործերից 53-ում։ Մեր տեղեկություններով՝ ամերիկյան ընկերությունն ինքն է հրաժարվել համագործակցել ՀՀ կառավարության հետ, և պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ անցած շաբաթ արած հայտարարություններն են։

Հիշեցնենք, նիստից հետո տված ճեպազրույցում Փաշինյանը մեկնաբանել էր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հայտարարությունը՝ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման անհապաղ կատարման անհրաժեշտության մասին։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գազազել էր, ասել. «Կառավարությունը ես եմ… չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Ընդհանրապես, եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ՝ ես ինքս նրանց կհանեմ»։ Իսկ հաջորդ օրն իսկ Դրմեյանին ազատել էին զբաղեցրած պաշտոնից։ Եվ հենց այս ապօրինությունն էր լցրել ամերիկյան ընկերության համբերության բաժակը։

Աննա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular