ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել բոլոր պատանդներին համապարփակ գործարքի շրջանակներում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին Իսրայելի հետ համապարփակ գործարքի շրջանակներում, որը պետք է ներառի անկլավում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում: Համապատասխան հայտարարությունը հրապարակել են թելեգրամյան ալիքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՀԱՄԱՍ-ը հաստատում է, որ պատրաստ է անցնել համապարփակ գործարքի իրականացմանը, որի շրջանակներում ազատ կարձակի բոլոր պատանդներին՝ պաղեստինցի բանտարկյալների համաձայնեցված քանակի դիմաց։

Այս համաձայնագիրը պետք է ներառի նաև Գազայում պատերազմի դադարեցումը և այնտեղից իսրայելցի զինվորականների դուրս գալը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Շարժումը նաև պնդում է, որ գործարքի կնքմամբ վերսկսեն իրենց աշխատանքը անկլավի հետ սահմանների բոլոր անցակետերը և սկսվեն դրա վերակառուցման աշխատանքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular