ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Հարությունյանը բացում է դատախազության «սև արկղը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատախազությունը Դավիթ Հարությունյանի դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելիս՝ հավանաբար կարծել էր, թե պատասխանողը «կուլ կգնա» ներկայացված պահանջներին, սակայն այս անգամ սխալվեց։ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ոչ միայն համաձայն չէ ներկայացված մեղադրանքների հետ, այլև սկսել է խարխլել հայցի հիմքերը՝ բացահայտելով դատախազության «6 փաստագրված սուտ»։ Սա ավելին է, քան պարզապես անձնական պաշտպանություն. սա առաջին քայլն է վերականգնելու արդարադատության համակարգը։

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դահլիճում ընթացող հերթական նիստը վերածվեց իսկական իրավաբանական շախմատի, երբ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց դատախազների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին իր միջնորդությունը։ «Իմ միջնորդություններն ու հարցադրումները չեն ծառայում միայն իմ անձնական պաշտպանությանը։ Ո՛չ։ Դրանք ունեն շատ ավելի համակարգային նշանակություն»,- հայտարարեց Հարությունյանն իր ներածական ելույթում։

«Ես պարտավորություն եմ զգում վեր հանել համակարգային խախտումները՝ անկախ նրանից, թե դրանք վերաբերում են մեկ լումայի, թե հարյուր միլիոն դրամի։ Այս պարտավորությունը ես կրում եմ իմ մասնագիտական խղճի առջև», - նշեց նա՝ ընդգծելով իր նպատակի ավելի խորը բնույթը։

Հարությունյանի միջնորդությունը մանրամասն փաստագրում էր դատախազության կողմից դատարանին «սիստեմատիկ կերպով ներկայացվող ակնհայտ սուտ տեղեկությունները»։ Յուրաքանչյուր դրվագ ներկայացված էր ճշգրտությամբ՝ ժամանակագրությունը՝ հստակ, ապացույցները՝ անվիճարկելի։

Օրինակ, մեկ դրվագով նա բացահայտեց, որ դատախազությունը պնդել է, թե Excel ֆայլերը գոյություն չունեն, մինչդեռ հետագա նիստում դրանցից բացեիբաց օգտվել են։

Նույնքան ապշեցնող էր նաև նրա մեկ այլ բացահայտումը. դատախազությունը դատարանում պնդել է, թե հաշվարկների համար հիմք է ընդունվել փաստացի սպառողական զամբյուղը, մինչդեռ պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ նշված գումարն «ավելի քան երկու անգամ» գերազանցում է իրական թվերը։

Հարությունյանը շեշտեց, որ «դատարանին սուտ տեղեկության ներկայացումը խարխլում է դատարանների սահմանադրական մանդատը», այնուհետև հնչեցրեց իր երկու գլխավոր նպատակները: Առաջինը՝ «արմատախիլ անել ձևավորված այն արատավոր պրակտիկան, որը հակասում է օրենքի ոգուն»։ Երկրորդը՝ «նպաստել, որ այս դատավարությունը դառնա օրինակելի՝ օրենքի ճշգրիտ կիրառման, ապացույցների օբյեկտիվ հետազոտման և արդարության գերակայության տեսանկյունից»։

Կարծես թերագնահատելով իրավական ծանրակշիռ հակառակորդին՝ դատախազությունն ակամայից հայտնվեց պաշտպանողական դիրքում, քանի որ Դավիթ Հարությունյանը, մանրակրկիտ վերլուծելով յուրաքանչյուր սուտ պնդում, ցույց է տալիս, որ սա ոչ թե մեկ գործի, այլ ողջ համակարգի խնդիր է։

«Միայն այսպես կարող ենք ապահովել հասարակության վստահությունն այս իրավական մեխանիզմի հանդեպ։ Միայն այսպես այն կծառայի կոռուպցիայի դեմ պայքարին, այլ ոչ թե կվերածվի քաղաքական հաշվեհարդարի գործիքի», - եզրափակեց Հարությունյանը։

Ցավոք, դատարանն իր մեջ ուժ չգտավ արձագանքելու այս միջնորդությանը: Հակառակ դեպքում սա կարող էր դառնալ նախադեպ՝ ոչ թե մեկ գործի հանգուցալուծման, այլ ողջ իրավական համակարգի վերականգնման ճանապարհին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular