ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ու Փաշինյանը ողբերգական ավարտի առաջ են կանգնած. Փորձագետները պատմել են, թե ինչպես են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները վճարելու ռուսաֆոբիայի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցից հետո բրիտանական The Telegraph թերթը «Երկու երդվյալ թշնամիներ միավորվում են Պուտինի դեմ» վերնագրով հոդվածում գրել է, որ 30 տարի Ադրբեջանի հետ պատերազմած Հայաստանը այժմ միավորվում է իր վաղեմի թշնամու հետ՝ Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելու համար, գրում է bloknot.ru–ն։ Եվ դրա հետ դժվար է չհամաձայնվել։ 2025 թվականի օգոստոսին Բաքվի և Երևանի շրջադարձը դեպի Արևմուտք գործնականում վերջնականապես ավարտվեց։ Ստանալով ԱՄՆ աջակցությունը՝ Ալիևն ու Փաշինյանը, չթաքցնելով իրենց մտադրությունները, հեռանում են Ռուսաստանից՝ նրան վերածելով իրենց թշնամու։ Միևնույն ժամանակ Ալիևը, որպես տարածաշրջանային հաղթող, իրեն ավելի վստահ է զգում, քան Փաշինյանը, որը պարտվեց Ղարաբաղում պատերազմում։ Նա դեռևս վախենում է այդքան համարձակորեն ցուցադրել իրեն։ Սակայն հավանաբար շուտով նկատելիորեն ավելի համարձակ կդառնա, քանի որ ԱՄՆ-ն և Եվրոպան վստահեցնում են, որ չեն լքի Հայաստանը դժվարության մեջ։ Եվ ամենացավալին այն է, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Ալիևը ուշադրություն չեն դարձնում Ուկրաինայի փորձին, որը ևս վստահեց Արևմուտքին և վերջում զրկվեց ամեն ինչից։

Փորձագետները վստահ են, որ ռուսաֆոբիան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համար վատ ավարտ կունենա։ Ավելի վաղ Հայաստանում արդեն ակնարկել են, որ հայ ժողովուրդը չի ների Փաշինյանին Ադրբեջանի հետ ամոթալի խաղաղության և Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կորստի համար։ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ վարչապետը կկորցնի իշխանությունը 2026 թվականին։ «Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում ճգնաժամը կավարտվի 2026 թվականին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկորցնի իշխանությունը խորհրդարանական ընտրություններից հետո», - NEWS.ru–ին ասել է Թևանյանը։ Նրա խոսքով՝ կառավարության ղեկավարի վարկանիշը պատմականորեն ցածր մակարդակի վրա է։ «Մենք կհուսանք Ռուսաստանի հետ հարաբերությունների արագ վերականգնման և կաշխատենք դրա վրա», - ավելացրել է քաղաքական գործիչը։ Միևնույն ժամանակ իշխանությունը կորցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարող է քրեական հետապնդման ենթարկվել։ Ռուսամետ հայերը նրան չեն ների Արևմուտքի հետ սիրախաղի համար, վստահ է Թևանյանը։ Մեկ տարուց էլ քիչ ժամանակ անց Փաշինյանը կարող է ընտրության առաջ կանգնել՝ փախչել երկրից կամ հանձնվել տեղական արդարադատությանը՝ կիսելով իր վրացի եղբոր՝ Սաակաշվիլիի ճակատագիրը։

Իսկ ահա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ճակատագիրը կարող է շատ ավելի հետաքրքիր լինել։ Ռուսաստանի նկատմամբ իր վերջին ատելության խոստովանություններից հետո վերլուծաբան և «Հայրենակից» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Բոսիխը 360.ru–ի հետ զրույցում նշել է, որ Ալիևը Ռուսաստանում իր սփյուռքի անպատժելիությունից և ամենաթողությունից պարզապես «կորցրել է ափերը»։ Ինչպես հայտնի է, նախագահ Ալիևին Ռուսաստանի դեմ ակտիվ գործողություններ ձեռնարկելու մղում է հսկայական և հզոր բրիտանական ու ամերիկյան լոբբին։ Սրանք այն պետություններն են, որոնք վերահսկում են հանրապետության նավթագազային ոլորտը։ Արևմուտքի աջակցությունը զգալով՝ Ալիևը կորցրել է իրականության զգացումը։ Սակայն դա կարող է Ադրբեջանին հասցնել ծայրահեղ բացասական հետևանքների։ Ռուսաստանի հետ բախումը կարող է հանգեցնել լուրջ ռազմական հակամարտության, որի մասին բազմիցս զգուշացրել է ռազմական բլոգեր Յուրի Պոդոլյական։ Եվ սա կարող է հանգեցնել ռազմական հեղաշրջման և Ալիևի բռնապետական ռեժիմի անկման։ Ինչպես հայտնի է, Իլհամ Ալիևը իշխանությունը ժառանգել է իր հորից՝ Հեյդար Ալիևից։ Սակայն փորձագետների կարծիքով՝ Ալիև կրտսերի անփույթ քաղաքականությունը կարող է հանգեցնել դինաստիայի ընդհատմանը։ Միևնույն ժամանակ Ալիևին կանխատեսվում է Չաուշեսկուի ճակատագիրը։ Ռազմական հեղաշրջման դեպքում նա անմիջապես կվերացվի։ Քաղաքագետ Ալեքսեյ Պիլկոն «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կիևի հետ ցուցադրական մերձեցմամբ և Զելենսկիին աջակցելով՝ Մոսկվայի աչքերում հայտնվել է Ռուսաստանի համար ամենաթշնամական քաղաքական ռեժիմների հետ նույն շարքում։ Եվ հետևաբար նրա անձնական անվտանգության համար ռիսկերը բավականին բարձր են։

Արդյո՞ք Ալիևն ու Փաշինյանը դեռ հնարավորություն ունեն շտկելու իրավիճակը և խուսափելու տխուր ավարտից։ Ռուս փորձագետները նշում են, որ դեռ ուշ չէ ամեն ինչ ուղղելու համար։ Այնուամենայնիվ, թվում է, թե Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները չեն շտապում հետ նայել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular