ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերյանի՝ աղետի հետևանքով տուժած բնակիչները, որոնց պտղատու ծառերը վերականգնման ենթակա չեն, փոխհատուցում կստանան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264Լ որոշման մեջ։ Նպատակը Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգ սահմանելն է։

2024 թվականի մայիսի 25-26-ին Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցման կարգի շրջանակում աջակցություն է ստացել 580 շահառու, փոխհատուցման գումարը կազմել է 158,8 մլն դրամ։ Լոռու մարզից 273 շահառու ստացել է փոխհատուցում՝ 109,8 մլն դրամ, իսկ Տավուշի մարզից 307 շահառու ստացել է 49,0 մլն դրամ։

Կառավարության 2025 թվականի հուլիսի 10-ի N 926-Լ որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից, թույլատրվել է կրած վնասի դիմաց տրամադրել փոխհատուցում: Համաձայն Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացված գրության, Նոյեմբերյան համայնքում արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից 2025 թվականին կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ կան շահառուներ, որոնք աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու ծառերի դիմաց ստացել են փոխհատուցում, սակայն պտղատու ծառերը վերականգնման ենթակա չեն։ Արձանագրվել է այդպիսի 193 շահառու, 6279 հատ պտղատու ծառ։ Փոխհատուցման ենթակա գումարի չափը՝ 41,258 մլն դրամ։

Կառավարության N 1264–Լ որոշմամբ հաստատված կարգով սահմանված տարածքներում և պայմաններով տուժած, աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու ծառերի դիմաց փոխհատուցում ստացած այն շահառուներին, որոնց ծառերը վերականգնման ենթակա չեն՝ լրացուցիչ փոխհատուցում տրամադրելու հարցով համապատասխան գերատեսչությունը դիմել է վարչապետի աշխատակազմ և վերջինիս կողմից առաջարկվել է հարցը քննարկել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Աշխատանքային կարգով հարցը քննարկվել և համաձայնեցվել է փոխվարչապետի հետ։

Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի թույլատրել Նոյեմբերյան համայնքում՝ կարգով աջակցություն ստացած այն շահառուներին, որոնք աղետի հետևանքով վնասված պտղատու ծառերի դիմաց ստացել են փոխհատուցում, սակայն արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից 2025 թվականին կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ պտղատու ծառերը վերականգնման ենթակա չեն, ստանալ կրած վնասի դիմաց փոխհատուցում։ Գումարը կհաշվարկվի փոխհատուցման ենթակա գումարների տարբերության չափով՝ հաշվի առնելով կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular