ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր տեղեկություն Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունից տուժած քաղաքացիների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, «Տոյոտա» մակնիշի մեքենա էր պայթել, ինչի հետրևանով էլ վնասվել են նաև այլ մեքենաներ: Կային նաև տուժածներ։

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, «Տոյոտա» մակնիշի մեքենա էր պայթել, ինչի հետևանքով էլ վնասվել են նաև այլ մեքենաներ: Կային նաև տուժածներ։

MediaHub-ը նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է տուժածների առողջական վիճակն այսօր։

Վերջինս նշեց, որ մեկ տուժողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա արդեն դուրս է գրվել։ 

«Մյուս տուժած անձի առողջական վիճակը երեկ գնահատվում էր ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում էր, այսօր նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս պահին կյանքին սպառնացող վտանգ չկա»,- մանրամասնեց Ծատրյանը։

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից 3 տուժած էր հոսպիտալացվել: 

Էմմա Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular