ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում եղել է լարված իրավիճակ. պատմության այս օրը (03 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Ավստրալիա - Դրոշի օր, Իրան - Անգլիական զավթիչների դեմ պայքարի օր, Կատար - Անկախության օր, Չինաստան - Ճապոնիայի դեմ հաղթանակի օր, Ռուսաստան - Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր, Սան-Մարինո - Հանրապետության հիմնադրման օր, Թունիս - Անկախության համար պայքարի օր, Կանադա - Առևտրային նավատորմի օր, Մոլդովա - Ազգային բանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1804 - Ռուսական զորքերը դադարեցրել են Երևանի բերդի պաշարումը և վերադարձել Վրաստան։
1828 - հայազգի նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2000-անոց զորաջոկատը Շամխորի մոտ ծանր պարտության է մատնել Աբբաս-Միրզայի 10-հազարանոց զորամասին։
1941 - ծնվել է հայկական և հրեական ծագումով ռուսաստանցի, ապա 1979 թվականից ամերիկացի գրող Սերգեյ Դովլաթովը (Դովլաթյան), որը համարվում է ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գրողներից։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով։
1952 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։
1967 - ծնվել է թուրքահայ նշանավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն։
1983 - ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

2002 - ստեղծվել է ընդդիմադիր ժողովրդահայրենասիրական միավորում, որի կազմում բացակայել է նախկին իշխող Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ)։
2009 - Հայ հեղափոխական դաշնակցությունը մայրաքաղաքի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացրած հանրահավաքում հնչեցրել է իր մտահոգությունները հայ-թուրքական հարաբերությունների «ֆուտբոլային դիվանագիտության» կապակցությամբ։
2011 - Վիկ Դարչինյանը պարտության մատնելով հարավաֆրիկացի Էվանս Մբամբային՝ հաղթանակով է ավարտել իր առաջին մենամարտը հայրենիքում։
2015 - Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում եղել է լարված իրավիճակ։ Գիշերը գնդակոծվել են 20 սահմանամերձ գյուղեր, Վազաշենում վիրավորվել են երեք քաղաքացիական անձիք։
2019 - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրավիրված ասուլիսը տապալվել է։ Սկզբում նախարարը ներկայացրել է նախարարության աշխատանքները, և երբ հերթը հասել է հարցերին, նրա նախկին խորհրդականը, բժիշկ Գևորգ Թամամյանը լրագրողներից առաջ է ընկել, իսկ նախարարն էլ բոյկոտել է իր իսկ ասուլիսը ու հեռացել, և նախարարի տեղում նստել է Թամամյանը։
2021 - վախճանվել է արձակագիր, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

36 մ.թ.ա. - տեղի է ունեցել ճակատամարտ Նավլոխուի մոտ (Սիցիլիա)։ Ագրիպպի ղեկավարած Օկտավիանոսի նավատորմը ջախջախել է Սեկստա Պոմպեոսի նավատորմին, որը վերջ է դրել Պոմպեոսի և Օկտավիանոսի միջև ընթացող քաղաքացիական պատերազմին։
32 - Մեքսիկայի տարածքում ստելլաների (գրանիտե հուշարձաններ) վրա գրվել են օլմեկների (ացտեկական գրություններում հիշատակվող հնագույն ժողովուրդ) առաջին փաստաթղթերը։
301 - ըստ ավանդության հիմնադրվել է Սան Մարինո պետությունը, որը Եվրոպայի հնագույն պետություններից է։
863 - Լալակաոնի ճակատամարտում Բյուզանդիան հաղթել է արաբներին։
1189 - Անգլիայում թագադրվել է Ռիչարդ Առաջին Առյուծասիրտը։
1260 - Պաղեստինյան Այն-Խալուտ տարածքում մամլյուքները ջախջախել են մոնղոլներին։ Դա եղել է Մոնղոլական կայսրության առաջին պարտությունը։
1658 - վախճանվել է անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ Օլիվեր Կրոմվելը։
1783 - Մեծ Բրիտանիան ճանաչել է Միացյալ Նահանգների անկախությունը։
1791 - Ֆրանսիայում առաջին անգամ ընդունվել է սահմանադրություն։
1812 - Անգլիայում աշխարհում առաջին անգամ գործարանային պայմաններում արտադրվել է պահածոների առաջին խմբաքանակը։
1864 - նիտրոգլիցերինով փորձեր կատարելիս պայթյունը ավերել է Ալֆրեդ Նոբելի ստոկհոլմյան լաբորատորիան, զոհվել են նրա հինգ օգնականները և նրա փոքր եղբայրը։
1883 - վախճանվել է ռուս գրող, հրապարակախոս, թատերագիր և թարգմանիչ Իվան Տուրգենևը։
1932 - ԽՍՀՄ-ում սկսվել է Մոսկվայի անվան ջրանցքի շինարարությունը։
1939 - Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ավստրալիան և Նոր Զելանդիան պատերազմ են հայտարարել Գերմանիային։
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է հակագերմանական կոալիցիայի զորքերի ափհանումը Իտալիայում։
1950 - իտալական Մոնց քաղաքում ավարտվել է «Ֆորմուլա-1» առաջին մրցաշարը։
1953 - ուժի մեջ է մտել Եվրոպայի խորհրդի կողմից կազմված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
1963 - ծնվել է կանադացի լրագրող, գրող, հրապարակախոս Մալքոլմ Գլադուելը։
1967 - Շվեդիան անցել է փողոցային աջակողմյան երթևեկության։
1996 - ԱՄՆ-ը Իրաքում սկսել է «Հարված անապատում» ռազմական գործողությունը։
2008 - Նիկարագուան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։
2009 - Լոս Անջելեսում տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի հուղարկավորությունը։
2020 - վախճանվել է ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան Ժան-Ֆրանսուա Պորոնը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular