ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու համար

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ իրականացնելու հանգամանքի մասին, չի կատարել իր ծառայողական պարտականությունները․ ապօրինի ծառահատումը կանխելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել և առերևույթ հանցանքի մասին հաղորդում չի ներկայացրել։ Ավելին՝ ծառահատումներ իրականացնողին հորդորել է հատված ծառերի բները «սևացնելով» քողարկել ապօրինի ծառահատման փաստը, ինչի հետևանքով թաքցվել է ապօրինի ծառահատման առերևույթ հանցագործության դեպքը։

Բացի այդ, ավագ էկոպարեկը երկու անձանց օգտին ապօրինի անգործության համար, այն է՝ վերջիններիս կողմից «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելուն չխոչընդոտելու և դրանք կանխելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու դիմաց նրանցից կաշառք է ստացել։

Էկոպարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված երկու անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ): Էկոպարեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Ծանուցումհանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular