ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում կալանավորված գործարար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են հիվանդանոց․ պատմության այս օրը (01 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Որոշ տոներ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր

Արցախ — Անկախության օր

Վիետնամ — Անկախության օր

Տիբեթ — Ժողովրդավարության օր

Մերձդնեստր — Անկախության օր

Ռուսաստան — Պարեկապահակային ծառայության օր

Ուկրաինա — Հայրենասերի օր

Հայաստանում

1829 – Ռուսական զորքերը հասել են Կոստանդնուպոլսի մատույցներին։ Սուլթանի խնդրանքով Ադրիանապոլսում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, ինչպես նաև Ախալցխան ու Ախալքալաքը անցել են Ռուսաստանին։

1873 – Ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Թերզիբաշյանը։

1916 – Ծնվել է օպերային մեցցո-սոպրանո երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը։

1940 – Ծնվել է նկարիչ Վարոս Շահմուրադյանը։

1991 – ԼՂՀ-ի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների համատեղ նիստում հայտարարվել է Արցախի Հանրապետության անկախացումը ԽՍՀՄ-ից՝ ըստ գործող ԽՍՀՄ օրենքների։

1997 – Վախճանվել է օպերային երգիչ, տենոր Արթուր Այդինյանը։

2005 – «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 15 անդամներից 7-ը՝ Ալբերտ Բազեյանի և Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, դուրս գալու մասին համատեղ դիմում են ներկայացրել։

2009 – Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կամավոր ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն՝ կապված 2008 թ․ հետընտրական իրադարձությունների հետ։

2013 – Վախճանվել է հրապարակախոս, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

2014 – Ռուսաստանում կալանավորված գործարար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են հիվանդանոց։

2018 – «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է. «Կան սպիտակ և սև ուժեր...»։

2019 – Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր գործիչ Վիտալի Շիշկինին։

2022 – Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։

Աշխարհում

մ.թ.ա. 31 – Ակտիումի ծովամարտ։

911 – Կոմս Օլեգը Բյուզանդիայի հետ խաղաղության պայմանագիր է ստորագրել։

1642 – Անգլիայի հեղափոխական խորհրդարանը արգելել է թատրոնները։

1652 – Վախճանվել է իսպանացի գեղանկարիչ Խոսե դե Ռիբերան։

1727 – Վիտաուս Բերինգի գլխավորությամբ արշավախումբ է ուղարկվել Կամչատկայի Օխոտսկ։

1752 – Մեծ Բրիտանիան անցել է Գրիգորյան օրացույցի։

1792 – Ֆրանսիայում սկսվել են «սեպտեմբերյան սպանությունները»։

1806 – Շվեյցարիայում սողանքն ավերել է Գոլդաու գյուղը՝ պատճառելով 457 զոհ։

1922 – Հենրի Ֆորդի գործարաններում արգելվել է աշխատանքային տարածքում ալկոհոլի հոտով աշխատակիցների ներկայությունը։

1926 – Ծնվել է դերասան Եվգենի Լեոնովը։

1945 – Ճապոնիան ստորագրել է կապիտուլյացիայի արձանագրությունը «Միսսուրի» նավի վրա։ Վերջ է դրվել Երկրորդ համաշխարհային պատերազմին։

1945 – Վիետնամը հռչակել է անկախություն։

1969 – Առաջին անգամ օգտագործվել է համացանցը՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում։

1969 – Վախճանվել է Վիետնամի նախագահ Հո Շի Մինը։

1972 – ԽՍՀՄ հոկեյի հավաքականը հաղթել է Կանադային սուպերխաղում։

1973 – Վախճանվել է Ջ.Ռ.Ռ. Թոլքինը։

1990 – Հայտարարվել է Մերձդնեստրի հանրապետության ստեղծումը։

1996 – Ուկրաինայում ներդրվել է գրիվնան։

1997 – Վախճանվել է Վիկտոր Ֆրանկլը։

2002 – РТР-ը վերանվանվել է «Ռոսիյա», ОРТ-ն՝ «Առաջին ալիք»։

2008 – Թողարկվել է «Գուգլ Քրոմ» դիտարկիչը։

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular