ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոնդոնյան գամբիտը Հարավային Կովկասում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

checheninfo.ru–ն գրում է, որ օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը և Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մեջ են մտել: Սովորաբար տարածաշրջանում միջամտությունը քննարկվում է Թուրքիայի կամ եվրոպական կառույցների համատեքստում, բայց Լոնդոնի ազդեցությունը երկար ժամանակ մնացել է ստվերում, չնայած վերլուծաբանները բազմիցս են նշել բրիտանական հետախուզության և դիվանագետների բարձր ակտիվությունը Հարավային Կովկասում:

Բրիտանական ներկայության պատմական արմատները տարածաշրջանում բավականին ակնհայտ են: Արդեն 1880-ական թվականներին այնտեղ Ռոտշիլդները Բաքվի նավթն էին արտահանում Եվրոպա: Նրանց հետևելով՝ հետաքրքրություն ցուցաբերեցին առևտրականները, այդ թվում՝ Մարկուս Սամուելի ընկերությունը, որը հետագայում վերաճեց Royal Dutch Shell-ի: ԽՍՀՄ փլուզումից հետո Բաքուն կրկին բրիտանացիների համար դարձավ ասպարեզ: 1994 թվականին Հեյդար Ալիևը ստորագրեց «Դարի պայմանագիրը» արևմտյան ընկերությունների կոնսորցիումի (AIOC) հետ, որտեղ British Petroleum-ը (BP-ն) կարևոր դեր խաղաց: Այդ պահից սկսվեց բրիտանական գերիշխանության դարաշրջանը Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության մեջ։

Հենց բրիտանացիներն են կառուցել և շահագործում ռազմավարական խողովակաշարերը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը և Հարավային գազային միջանցքը։ Այս երթուղիների շուրջ էլ բռնկվել են աշխարհաքաղաքական հակամարտություններ, Իրանը բացառվել է, իսկ Թուրքիան վերածվել տարանցիկ հանգույցի։ Լոնդոնը ակտիվորեն առաջ է մղում նաև Տրանսկասպյան/Միջին միջանցքի գաղափարը՝ որպես Ռուսաստանով և Իրանով անցնող երթուղիների այլընտրանք։

Մեկ այլ գործոն է Իրանի զսպումը: Հայիրանական հարաբերությունների վատթարացումը համապատասխանում է Թեհրանի դեմ բրիտանական ճնշման և պատժամիջոցների գծին. որքան քիչ «պատուհաններ» ունի Իրանը Կովկասում, այնքան ավելի հեշտ է պահպանել սահմանափակումները։ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիան կառուցում է իր սեփական առևտրային և անվտանգության շղթաները ԵՄ–ից դուրս: Թուրքիայի հետ սերտ կապերը և Կենտրոնական Ասիայում ակտիվությունը Լոնդոնի համար արագ «միջանցքներ» են բացում Եվրասիայում։ Այսօր Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասի ամենաազդեցիկ խաղացողներից մեկն է. BP-ի միջոցով Ադրբեջանին տնտեսապես վերահսկելով, Փաշինյանի կառավարության վրա ազդելով և Էրդողանի հետ ընդհանուր լեզու գտնելով՝ Լոնդոնը ձգտում է զբաղեցնել տրանսպորտային միջանցքի հիմնական շահառուի դիրքը և դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ արտաքին խաղացողը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular