ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ուսումնական տարին՝ ահռելի նոր խնդիրներով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի տարի է, ինչ բարձրագույն ուսումնական հաստատություններում շատ մասնագիտությունների գծով դիմորդներ չկան։ Բայց այս տարի խնդիրն ավելի սրված բնույթ ունի: Պետական բուհերում՝ 25, իսկ ոչ պետական բուհերում՝ 96 մասնագիտության գծով ուսանողներ չենք ունենալու, քանի որ դիմորդներ չեն եղել։ Այս տարի հատկապես շատ քիչ դիմորդներ են դիմել բնագիտական մասնագիտություններով մանկավարժական կրթություն ստանալու համար։

Ի թիվս այլ գործոնների՝ այսպիսի պատկերը նախ ցույց է տալիս բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրության նվազումը։ Երիտասարդներից շատերին կրթությունը չի հետաքրքրում, քանի որ հիմնականում հաշվի չի առնվում կրթության կարևորությունը։ Երկրի ղեկավարությունն այնպիսի քաղաքականություն է վարում, ինչի արդյունքում երիտասարդները տեսնում են, որ բարեկեցիկ կյանքով են ապրում ու բարձր պաշտոնների են նշանակվում այնպիսի մարդիկ, որոնք համապատասխան կրթություն չեն ստացել կամ առհասարակ բարձրագույն կրթություն չունեն։ Ընդ որում, ամբողջ օրը սոցցանցերում անցկացնողները և կիսագրագետ գրառումներ կատարողներն այս իշխանությունների օրոք ավելի մեծ պոտենցիալ ունեն բարձր պաշտոններ զբաղեցնելու, քան նրանք, ովքեր լավ կրթություն են ստացել ու տարիների փորձ են կուտակել։

Հաջորդ խնդիրն այն է, որ ընդհանրապես կրթության բովանդակությունն էլ համապատասխան չէ շուկայի պահանջարկին, ու դա է պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ հետագայում աշխատում են բոլորովին այլ մասնագիտություններով։ Մասնագիտություններ կան, որոնք հեղինակություն են վայելում հասարակության շրջանում, ու այդ մասնագիտություններով տեղերն այնքան ուռճացված են, որ բուհերում հատկացված տեղերն աշխատաշուկայում չեն ռեալիզացվում։ Մյուս կողմից էլ՝ մասնագիտություններ կան, որոնց հետ կապված շուկայում պահանջարկ առկա է, սակայն դիմորդների խիստ պակաս կա, քանի որ այդ մասնագիտությունները համարվում են պակաս հարգի։

Բացի դրանից, կրթության մակարդակը համապատասխան չէ ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պայմաններին։ Բարձրագույն կրթությունը տարիներ շարունակ առաջընթաց չի ապրում և չի արտացոլում ժամանակակից զարգացման հանգամանքը՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ բազմաթիվ մասնագիտություններ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու են, քանի որ արհեստական բանականությունը փոխարինելու է մարդկանց։ Բացի այդ, տեխնոլոգիական զարգացումը իր հետ բերում է նոր մասնագիտությունների ձևավորում, որոնց գծով մեր հանրակրթական համակարգը դեռևս մասնագիտացում չի ապահովում։ Միայն որոշ մասնավոր կրթական կառույցներ են փորձում այդ բացը լրացնել։

Դպրոցական համակարգում ևս լուրջ խնդիրներ կան։ Արդեն որերորդ տարին է, ինչ պատասխանատու մարմիները չեն կարողանում դասագրքեր ապահովել, ինչն արդեն խայտառակություն է։ Այս համատեքստում նշվում է, թե աշակերտները թղթապանակներով կամ հին դասագրքերով են անցնելու, բայց նոր կրթական չափորոշիչների համաձայն՝ պետք է նոր դասագրքեր ունենայինք։ Եթե իշխանություններն անգամ նոր դասագրքերի հարցը չեն կարողանում լուծել, դրանից հետո նրանցից ի՞նչ կարելի է ակնկալել կրթության որակի ապահովման մասով։ Բացի դրանից, լուրջ բողոքներ կան դասագրքերի բովանդակության հետ կապված։ Պատահական չէ, որ մասնագիտական շրջանակում ամեն անգամ լուրջ աժիոտաժի պատճառ է դառնում նոր դասագրքերի թերությունների հարցը։

Մյուս գործոնը. ուսուցիչների համար նախատեսված պայմանները չեն բարելավվում, աշխատավարձը չի բարձրացվում՝ չնայած որ ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգը, որն ընդհանրապես կապ չունի որակյալ գիտելիքի մատուցման հետ։ Ենթադրենք՝ ուսուցիչը գնաց ատեստավորման, տեստը լրացրեց ու անցավ, ի՞նչ է դա փոխելու նրա կողմից գիտելիքի մատուցման հարցում։ Բնականաբար, ոչինչ։

Այս նոր ուսումնական տարվա նորամուծությունն էլ այն է, որ որոշում է ընդունվել դասերը Երևանի դպրոցներում անցկացնել ժամը 8։15-ին։ Թերևս այն պատճառաբանվում է նրանով, որ քաղաքում խցանումները պիկ ժամերին կթուլանան։ Բայց այսպիսի որոշումն անակնկալ էր, քանի որ այն ընդունվել է հանպատրաստից՝ առանց համապատասխան վերլուծության։ Իհարկե, սկզբունքորեն գուցե և վատ բան չէ ժամնակային տարբերակվածությունը (դպրոց, բուհ, աշխատանք), բայց ցանկացած որոշում պիտի ունենա հաշվարկներ այն մասով, թե ինչ հետևանքներ ու արդյունքներ կարող է ունենալ։ Ժամային տարանջատումը պետք է հիմնված լինի կոնկրետ վերլուծության վրա, թե ո՞ր տաբերակն է ավելի ճիշտ՝ պետական կառույցների՞ աշխատանքը սկսել շուտ, բուհերի՞, թե՞ դպրոցների...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular