ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է: Ուղիղ 34 տարի առաջ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, բոլոր մակարդակների խորհուրդների (այն ժամանակ ձևավորվող ներկայացուցչական իշխանության մարմինների) պատգամավորների մասնակցությամբ, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ընդունեց համապատասխան որոշումներ, ինչպես ասվում է՝ արտահայտելով ժողովրդի միասնական կամքը:

Հարկ է ընդգծել, որ ԼՂՀ հռչակումը տեղի է ունեցել այդ պահին գործող ինչպես ԽՍՀՄ օրենքների, այնպես էլ համընդունելի միջազգային նորմերի պահանջներին միանգամայն համապատասխան: Ամենից կարևորը՝ Արցախի հայությունը այդ կերպ, միջազգային նորմերին համապատասխան, իրացրեց ինքնորոշման իր անկապտելի իրավունքը՝ դուրս գալով ԽՍՀՄ կազմից:

Սակայն խնդիրը «պատմական էքսկուրսը» չէ: Այդուհանդերձ, արժե հակիրճ շարադրանքով հիշեցնել. դրան հաջորդեց ադրբեջանական կողմի արդեն ավելի համակարգված ագրեսիան, որը կարճ ժամանակ անց, ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց, վերածվեց լայնածավալ պատերազմական գործողությունների:

Պատերազմը փոփոխական ընթացք ունեցավ. Շուշիի ազատագրմանը հաջորդեց Շահումյանի ու Մարտակերտի շրջանի զգալի մասի կորուստը: Ապա հաջողվեց վերակազմակերպել Արցախի ու պատերազմի կառավարումը, ձևավորել կանոնավոր բանակ, ինչին հետևեցին ռազմական հաջողությունները:

Ապա 1994-ի մայիսի 11-ից հաստատվեց հրադադար, որը, կարելի է ասել, շարունակվեց մինչև 2016, ապա՝ մինչև 2020 թվականները: Այդ ամբողջ ընթացքում և նույնիսկ պատերազմական գործողություններին զուգահեռ, 1994ից շարունակվել են բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում մինչև Փաշինյանի բերած աղետը: Առանցքային շեշտադրումը միշտ եղել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Ընդգծենք. վեճի առարկան չի եղել Հայաստանի կողմից Ադրբեջանին տարածքային պահանջներ ունենալը, ինչպես հիմա, խեղաթյուրելով խնդրի էությունը, ներկայացնում են, այդ թվում՝ որոշ իշխանական քարոզիչներ:

Վերջին տարիների աղետային իրադարձություններին թեպետ շատերն են լավատեղյակ, բայց, կարծում ենք, այստեղ էլ որոշ «թարմացումների» անհրաժեշտություն կա:

Նիկոլ Փաշինյանը, 2018-ին փողոցային շարժմամբ գալով իշխանության, մեծ հաշվով փակուղի մղեց բանակցային գործընթացը: Նա արեց անպատասխանատու, նաև հակասական հայտարարություններ, մասնավորապես, մե՛կ նշում էր, թե «զրոյական կետից» կամ իր կետից պետք է շարունակի բանակցությունները, մե՛կ ասում էր, թե ինքը չի կարող ներկայացնել Արցախի հայությանը, քանի որ ինքը համապատասխան մանդատ չունի, ապա 2019-ին Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Այդ հայտարարությամբ նա միգուցե հրապարակում այն ժամանակ հավաքված արցախցիների ու ընդհանրապես հայ ժողովրդի մի որոշ մասի հույզերը գողացավ, բայց, մեծ հաշվով, վերջնական փակուղի մղեց բանակցային գործընթացը, այդպիսով լեգիտիմացրեց Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմատենչ նկրտումները՝ Արցախը զավթելու և Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելու առումներով:

Հետագայում պետք է հայտնի դառնար, որ Փաշինյանը 2019-ին մերժել է համանախագահների կարգավորման առաջարկը: Հետագայում պետք է նա ինքը հայտարարեր, թե չի կամեցել դադարեցնել պատերազմը, որպեսզի իրեն դավաճան չասեն: Հետագայում շատ բաներ պիտի հայտնի դառնային ու, վստահ ենք, էլի բաներ կպարզվեն:

Փաստն այն է, որ 2020-ի սեպտեմբերին մեկնարկած պատերազմը ավարտվեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որով Արցախը կորցնում էր ժամանակին ազատագրված բոլոր տարածքները, կորցնում էր Շուշին, Հադրութը և մնում էր մի «Լաչինի միջանցքի» հույսին:

Ու դա միայն «սկիզբն» էր: Նույն Նիկոլ Փաշինյանը, որն Արցախի անունից հանդես գալու իրավունք չուներ, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու ԵՄ «քավորությամբ», Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Այդպիսով, նա ոչ միայն թշնամու քմահաճույքին հանձնեց Արցախի ու արցախահայության ճակատագիրը, այլև գործնականում իմաստազրկեց 2020-ի նոյեմբերի 10-ից այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը:

Արցախի ուրացմանը հաջորդեց Ադրբեջանի կողմից հայության բացարձակ շրջափակումը՝ 9 ամիս շարունակ: Իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ին սկսվեց շրջափակված Արցախի վրա թշնամական հարձակումը, ի լրումն, Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի դեպքում Հայաստանը որևէ միջամտություն չի ունենալու, «չի ներքաշվելու պատերազմի մեջ»: Պարզ ասած՝ Հայաստանը կանգնած նայելու է, թե ինչպես են մի քանի կիլոմետր այն կողմ կոտորելու Արցախի հայությանը:

Պարզից էլ պարզ էր, որ մեն-մենակ թողնված ու բզկտված Արցախը չէր կարող դիմակայել տասնապատիկ, եթե ոչ ավելի մեծ գերազանցություն ունեցող թշնամուն: Ու 1-2 օր տևած մարտերից հետո ընդունվեց ծանրագույն որոշում՝ փրկել բնակչությանը համատարած ու անխուսափելի կոտորածից: Հաշված օրերի ընթացքում Արցախը բռնի հայաթափվեց:

Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ կատարված աղետի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է, հայտարարում է, թե Արցախյան շարժման էջը փակված է, որ Արցախի մասին խոսելը կնշանակի պատերազմ հրահրել և նման բաներ: Ո՛չ, Արցախի խնդիրը ոչ մի կերպ փակված չէ, որքան էլ որ դա կցանկանային Ալիևը, Էրդողանը, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն: Արցախի խնդիրը փակված չէ, քանի դեռ կան ավելի քան հարյուր հազար մեր արցախցի հայրենակիցները, քանի դեռ կա ԼՂՀ ինստիտուցիոնալ հիշողությունը, քանի դեռ կան բռնի հայրենազրկված մարդիկ, իրենց զավակներն ու թոռները, որոնք հիշում են հայրենի բնօրրանն ու ցանկանում են այնտեղ վերադառնալ: Որպես հայրենատեր վերադառնալ, ոչ որպես թշնամու ենթակա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular