ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ապտակը հայաստանյան արևմտամետներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Չինաստանում, Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, կայացել է նաև Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Պուտինը նշել է, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու հնարավորության համար, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի քննարկման համար։

Փաշինյանն իր հերթին նշել է, որ օրակարգը հագեցած կլինի. «Ես շատ ուրախ եմ այն գործընկերության և երկխոսության համար, որը ձևավորվել է մեր միջև. նկատի ունեմ և մեր անձնական երկխոսությունը, և, իհարկե, շատ ակտիվ երկխոսությունը՝ մեր եղբայրական երկրների միջև»: Տևական առանձին բանակցություններից հետո ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Փաշինյանն ու Պուտինը բավականին լավ զրույց են ունեցել։ Մանրամասներ առանձնապես չեն հայտնում ոչ Կրեմլը, ոչ պաշտոնական Երևանը։

Փաշինյանն էլ ավելի վաղ հայտնել է, որ սեպտեմբերի վերջին մեկնելու է Ռուսաստան։ Ընդ որում, Պուտինի հետ հանդիպումը և հարաբերությունները եղբայրական գնահատելու նրա խոսքերը հնչում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից հետո, որն, անխոս, Ռուսաստանը սվիններով է ընդունել։ Եվ այժմ Փաշինյանի ռևերանսները Ռուսաստանի ուղղությամբ, ինչպես նաև Չինաստանի նախագահի հետ բանակցություններն ու այդ գերտերության հետ ռազմավարական գործընկերության կնքումը, բավականին լուրջ հարված են հայաստանյան արևմտամետներին, որոնք ամեն ինչ անում են Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցության ֆորմատներից հեռացնելու և մշուշոտ ապագայով եվրոպական հեռանկար կառուցելու համար։

Այն, որ Փաշինյանի գործողությունները գրեթե միշտ հակառուսական ծիրի մեջ են, որևէ մեկը չի կարող հերքել, բայց և ինքն էլ հասկանում է, որ Ռուսաստանից միանգամից կտրվելը կարող է ծանըր հետևանքներ ունենալ ոչ միայն Հայաստանի, այլ նաև անձամբ իր համար, ուստի պարտավոր է պահպանել գոնե ֆորմալ կողմը։

Անկասկած, Ռուսաստանի նախագահի մոտ նման ռևերանսները այլևս որևէ մեկի մոտ զարմանք չեն հարուցում. Փաշինյանը մշտապես էլ «մկան ծակին հազար թուման է տալիս» Վլադիմիր Պուտինին տեսնելիս։

Անի Մնացականյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular