ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չինաստանի Թիենծին քաղաքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

 APA-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնվել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի, եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա հիմնված երկկողմ կապերի հետագա ընդլայնման կապակցությամբ։

Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են SOCAR-ի և թուրքական Botas ընկերության համագործակցությանը, մասնավորապես նշվել է ադրբեջանական գազի՝ Թուրքիայի տարածքով Սիրիա մատակարարման կարևորությունը՝ Կատարի ֆինանսական աջակցությամբ: Քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման հարցերն այլ երկրներում։

Ընդգծվել է մի քանի օր առաջ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղային գծի հիմքը դնելու կարևորությունը, և մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանում, այդ թվում՝ Նախիջևանի շրջանում իրականացվող երկաթուղային նախագծերի վերաբերյալ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես, բարձր է գնահատվել Թուրքիայի «կայունացնող դերը» տարածաշրջանային հարցերում։

Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular