ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալկոհոլային խմիչքի թունավորումից 19 քաղաքացի է մահացել, 4-ը կուրացել է․ պատմության այս օրը (1 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայաստան, Բելոռուս, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Մոլդովա, Ռուսաստան, Թուրքմենիա և Ուկրաինա՝ Գիտելիքի օր, Սլովակիա՝ Սահմանադրության օր, Ուզբեկստան՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

570- Կնքվել է հայ-բյուզանդական դաշինքը։
1387- Լենկ-Թեմուրի զորքը պաշարել և գրավել է Վանի բերդը։
1850- Թիֆլիսում սկսել է հրատարակվել «Արարատ» շաբաթաթերթը Գաբրիել Պատկանյանի խմբագրությամբ։
1860- Կ. Պոլսում հիմնվել է «Համազգային ընկերությունը» Միքայել Նալբանդյանի ակտիվ մասնակցությամբ։
1861- Կ. Պոլսում Գ. Երանյանի, Ն. Թաշճյանի և Տ. Չուխաջյանի խմբագրությամբ սկսել է հրատարակվել «Քնար հայկական» երաժշտական կիսամսյա հանդեսը։
1868- տեղի է ունեցել Երևանի գիմնազիայի բացումը։
1886- Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում Մինաս Չերազի տեսչությամբ բացվել է Կենտրոնական վարժարանը։
1889- ծնվել է գրող, արձակագիր Վահան Թոթովենցը։
1920- Բաքվում բացվել է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որին մասնակցել են նաև հայ ներկայացուցիչները։
1922- ծնվել է գրականագետ Հակոբ Սալախյանը։
1929- ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր Սերգեյ Աղաջանյանը։
1958- ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր կազմակերպվել է հողագործության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտը։
1966- Խորհրդային Հայաստանը խնդրագրեր է ուղարկել Մոսկվայի կենտրոնական իշխանություններին Արցախը Հայաստանին վերադարձնելու խնդրանքով։
1971- ծնվել է դերասան, շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանը։
1997- ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը։
2001- «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ն Հայաստանում ներքաղաքային հեռախոսներից օգտվելու համար սահմանել է րոպեավճար։
2006- կնքվել է ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ռուս-վրացական համաձայնագիրը։
2007- Խաղաղության միջազգային օրվա առթիվ Թուրքիայում տեղի ունեցած համերգում Ջիվան Գասպարյանն իր դուդուկի, կամ ինչպես հենց ինքն է սիրում ասել՝ ծիրանափողի հնչյուններով հմայել է հանդիսատեսին։
2009- հրապարակվել են Շվեյցարիայի միջնորդությամբ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները։
2001- վախճանվել է հայազգի ամերիկացի կոմպոզիտոր, գործիքավորող և ջազային կիթառիստ Թըրք Վեն Լեյքը։
2020- Արմավիրում և Երևանում տնայագործական պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչքի թունավորումից 19 քաղաքացի է մահացել, 4-ը կուրացել է։
2022- Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվել է։
2023- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ, 1 վիրավոր։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

5509 մ.թ.ա.- սկսվել է Կոնստանտինապոլյան դարաշրջանը «աշխարհի ստեղծումից» հետո։
870- վախճանվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերի հեղինակ Իմամ ալ-Բուխարին։
1557- վախճանվել է Հյուսիսային Ամերիկայի գաղութացման սկիզբը դրած ֆրանսիացի ծովագնաց Ժակ Կարտիեն։
1712- Չինաստանում գտնվող միսիոներ Ֆրանսուա Քսավիե դե Անտրեկոլը Ֆրանսիա է ուղարկել նամակ, որը բացահայտել է չինական ճենապակու գաղտնիքը, և Եվրոպան ստացել է ճենապակու պատրաստման տեխնոլոգիա։
1715- վախճանվել է Բուրբոնների հարստության Ֆրանսիայի և Նավարայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը, որը հայտնի է նաև որպես «Արև-Արքա»։
1858- առաջին տրանսատլանտյան մալուխը դուրս է եկել շարքից ընդամենը մեկ ամսյա շահագործումից հետո։
1870- ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակը ջախջախվել է Սեդանի տակ տեղի ունեցած ճակատամարտում, իսկ կայսր Նապոլեոն 3-րդը գերի է ընկել։
1887- Էմիլ Բեռլիները արտոնագրել է գրամոֆոնային սկավառակը։
1905- ծնվել է վրացի նկարչուհի, քանդակագործ Թամար Աբակելիան։
1920- Ֆրանսիան հայտարարել է Բեյրութ մայրաքաղաքով Լիբանան պետության ստեղծման մասին։
1938- «Պրավդա» թերթում առաջին անգամ հրատարակվել է «Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի» կարգախոսը։
1939- Լեհաստանի վրա գերմանացիների հարձակվելով սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։
1969- Լիբիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում (ալ-Ֆատեխի հեղափոխությունը), որի արդյունքում իշխանություն է ստացել Մուամմար Քադդաֆին։
1971- Կատարը հայտարարել է իր անկախությունը։
2004- Ռուսաստանի Բեսլան քաղաքում (Հյուսիսային Օսեթիա) ահաբեկիչները գրավել են դպրոցը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular