ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ է Ձորաղբյուրում․ բնակիչները պահանջում են լուծել խմելու ջրի խնդիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում նախազգուշական բողոքի ակցիա են իրականացրել տեղաբնակները՝ պահանջելով որպեսզի պատկան մարմինները այդ թվում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Կոտայքի մարզպետարանը դրական լուծում տան երկար տարիներ իրենց մոտ լուրջ խնդիր առաջացրած խմելու ջրի և տրանսպորտի հարցին։ Հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Երկու տարի է տրանսպորտ, որպես այդպիսին, չկա։ Երկու տարի է մնացել ենք տրանսպորտին կարոտ։ Ուր ասես դիմել ենք, որ պատկան մարմին ասես գնացել ենք, սակայն  հարցին ոչ մի լուծում։ Նախկինում լավ էլ ունեցել ենք տրանսպորտ։ Մենք մի հատ տրանսպորտ ունեինք, այն էլ չգիտենք որ օլիգարխը հասցրեց էն օրվան, որ էլ սկսեց չաշխատել, ինքն էլ ոչ մի հարց չլուծեց ու արդեն 2 տարի է տրանսպորտ չունենք։ Չորս անգամ դիմել ենք նախարարություն, չորս անգամն էլ մեկ նախադասությամբ պատասխանել են, որ տրանսպորտ կա, Աբովյանով գնում է, էլ չեն ասում, որ «Լիա» խանութի մոտից միչև այստեղ գալը 2-3 կմ է, ու մենք ստիպված ենք այդքանը ոտքով գալ ամռան այս տապին, աշնան ու գարնան անձրևներին, էլ չենք ասում ձմռան ցրտին։ Էս ի՞նչա մեր վիճակը, ինչքա՞ն կարող ենք տաքսիներից օգտվել, ոտքով հնարավոր չէ էդքան քայլել։ Վաղվանից դասերը սկսվում են ու մեր մոտից Երևանում սովորող երեխաներ ունենք, չգիտեմ էլ ոնց ենք հասցնելու, որ առանց տրանսպորտի երեխաներին դասերին հասցնենք, չուշանան։ Շատ դեպքերում տաքսին էլ չի գալիս, հրաժարվում է, ասում ա էժան ա նստում, ձեռք չի տալիս»։

Խմելու ջուր ոչ մի անգամ չի եղել, շաբաթը մեկ անգամ տվել են հիմա դա էլ չեն տալիս նորմալ, ստիպված մեքենաներով ենք բերում ամռան այս տապին։ Ո՞վ է տեսել 21-րդ դարում գոնե օրվա որոշ ժամերի, կամ գոնե շաբաթվա մի քանի օրը մարդիկ խմելու ջուր չունենան։ Մեր այս հավաքը ընդամենը նախազգուշացում է, քանի որ եթե այս երկու կենսական նշանակություն ունեցող խնդիրներին այդպես էլ լուծում չտվեցին՝ ստիպված դիմելու ենք կտրուկ միջոցների ու կաթվածահար ենք անելու Աբովյան-Երևան երթուղին։Չենք ուզենա, որ հարցը դրան հասնի, բայց եթե ստիպեն՝ հաստատ այսքանով չէ՝ մի քանի հազար բնակիչներով կգնանք այդ քայլին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular