ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հերքել է Հայաստանում իր դեսպանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բաքվում ԻԻՀ դեսպանությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Հայաստանում Իրանի դեսպանին ուղղված մեղադրանքները։

Mehr-ի փոխանցմամբ, արձագանքելով Axar լրատվական կայքում հրապարակված հայտարարություններին՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունը կիրակի օրը Բաքվում հերքել է մեղադրանքները, որոնք ուղղված էին Հայաստանում Իրանի դեսպանին
Դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կայքի կողմից հրապարակված մեղադրանքները՝ կապված «Լեռնային Ղարաբաղի անջատականներին աջակցելու առաքելության» կամ Հայաստանի կառավարությանը ռազմական աջակցություն ցուցաբերելու հետ, լիովին անհիմն և կեղծ են։

«Հիշեցնելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը աջակցելու հարցում, դեսպանությունը նշել է, որ հիշյալ կայքի բովանդակությունը հեղինակի ենթադրական շահարկումներն են», գրում է իրանական լրատվամիջոցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular