ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրու ռուսական ռազմաբազային սկսում են նյարդայնացնել. Հայաստանը կենտրոնանում է նրա վրա, ով ավելի շատ կվճարի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Հայաստանում տեղի է ունեցել երկու հանրահավաք՝ մեկը հակառուսական, մյուսը՝ ռուսամետ։ Հակառուսական ցույցը կազմակերպվել էր Գյումրու 102-րդ ռազմաբազայի մոտ։ Ակցիան մեծ մասշտաբի չէր. հայտարարված հարյուրավորներից միայն 32 մարդ էր եկել։ Բողոքի ակցիան վերածվել էր դրոշներով և վիրավորանքներով ֆարսի։ Միաժամանակ, «Մայր Հայաստան» շարժումն էր ակցիա անցկացրել Ռուսաստանի հետ միության պաշտպանության համար։ Այն հավաքել էր շատ ավելի մարդկանց։ Հայաստանի կոմունիստական ​​կուսակցության ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն են ունեցել այդ ակցիային կարծես ազդանշան ուղարկելով Կրեմլին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը այն մասին, թե ո՞ւմ հետ պետք է համագործակցություն հաստատեն հանրապետությունում, գրում է Svpressa.ru–ն։

Չնայած աժիոտաժին և դրամաշնորհային ֆինանսավորմանը, Հայաստանի արևմտամետ կառույցները չունեն իրական զանգված հանրային միջոցառումներ անցկացնելու համար։ Չնայած դրան Ռուսական ռազմաբազայի շուրջ կրքերը բորբոքվում են։ Այն գտնվում է Հայաստանի տարածքում 1995 թվականից և միջպետական ​​համաձայնագրի պայմանների համաձայն տեղակայված  կլինի Շիրակում մինչև 2044 թվականը, և որի նպատակը Ռուսաստանի և Հայաստանի անվտանգությունը արտաքին հարձակումներից ապահովելն է։ Սակայն Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու շեմին է և այս տարի նույնիսկ չի վճարել «կոլեկտիվ անվտանգության» համար իր վճարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավասարակշռվելով ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև, վաղուց նստած է երկու աթոռի վրա։ Եվ միևնույն է, ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում մոտ ապագայում կաճի։ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, որով Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են խաղաղության պայմանագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, լուրջ հարված է հասցրել Հայաստանի շահերին։ Այդ համաձայնագրում գլխավորը Զանգեզուրի միջանցքի ճակատագիրն է, որը կկարողանա կապել Ադրբեջանի հիմնական մասը նրա էքսկլավի՝ Նախիջևանի հետ։ Այդ միջանցքն այժմ կրում է Թրամփի անունը. Փաշինյանը համաձայնել է այն վարձակալության տալ Միացյալ Նահանգներին 99 տարով, և դրա անվտանգությունը կապահովեն ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունները։

Ի՞նչ կստանա Հայաստանը դրանից և ի՞նչ ճակատագիր կունենա Շիրակում գտնվող ռուսական ռազմաբազան։ Արդյո՞ք Ռուսաստանը վերջնականապես կկորցնի իր ազդեցությունը Անդրկովկասում։ Այս հարցերն է   Svpressa.ru–ն ուղղել Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի հետխորհրդային տարածքի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Նիյազի Նիյազովին։

Ռուսաստանը կարող է օգտագործել այսպես կոչված «Թրամփի միջանցքը», նախկին Զանգեզուրի միջանցքը, իր շահերից ելնելով։ Օրերս փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նրա ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևը ստորագրեցին երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։ Առաջնահերթությունը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն է, և այստեղ խոսքը, առաջին հերթին, Զանգեզուրի միջանցքի մասին է։ Գյումրու բազան կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ուժի մեջ է Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնագիրը։ Հայաստանի համար այն դուրս բերելու որևէ պատճառ չկա, քանի որ ռուսական ներկայությունը կպահպանի ուժերի և շահերի հավասարակշռությունը,– ասել է նա։ 

Ռազմաբազայի դուրսբերումը կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման. Երևանը հասկանում է դա և չի ցանկանում վիճաբանել։ Սակայն ժամանակի ընթացքում կարող է հարց առաջանալ. արդյո՞ք Ռուսաստանին պետք է այդ բազան։

Svpressa.ru.– Կարծում եք ռուսական ռազմական ներկայության դեմ և դրա օգտին վերջին ցույցերը հասարակական կարծիքի արտացոլո՞ւմ են, թե՞ ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ Հայաստանի ղեկավարության տարբեր տեսակետների նշան։

- Ես կարծում եմ, որ երկու հանրահավաքներն էլ չեն արտացոլում իրական հասարակական կարծիքը։ Հայաստանի իշխանությունները ներկայումս Ռուսաստանից կախված չեն. նրանք զբաղված են միջազգային հարաբերություններում իրենց դերի ամրապնդմամբ։ Հասարակական կարծիքը երկրորդական հարց է։

Svpressa.ru.– Հայաստանը ռազմական ոլորտում համագործակցում է Միացյալ Նահանգների հետ 2023 թվականից։ Վերջերս Հայաստանում ավարտվեցին հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր-2025» զորավարժությունները։ Այսինքն սա նշանակո՞ւմ է, որ Երևանի ուշադրության կենտրոնում է ՆԱՏՕ-ն։

- Հայաստանի ղեկավարությունը երկար ժամանակ է, ինչ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Ինչ-ինչ պատճառներով մենք՝ Ռուսաստանում, Հայաստանին համարում էինք ՀԱՊԿ-ում դաշնակից, չնայած հանրապետության ղեկավարությունը վերջերս մասնակցում է ՆԱՏՕ-ի բոլոր միջոցառումներին։ «Արծիվ գործընկեր-2025»-ի նման բազմաթիվ զորավարժություններ են անցկացվել։ Հայաստանը ցանկանում է արդիականացնել իր զինված ուժերը արևմտյան մոդելի համաձայն` պատճառաբանելով, որ Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանին Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը նույնիսկ չի ցանկանում խորանալ այն փաստի մեջ, որ Ռուսաստանը իրավական հիմքեր չուներ այդ հակամարտությանը ռազմական միջամտության համար։ Ինչքան ես գիտեմ, այժմ Երևանում գերիշխող կարծիքն այն է, որ զինված ուժերի զարգացման խորհրդային մոդելը խոստումնալից չէ։ Որպես ապացույց նրանք բերում են Հայաստանի պարտությունը Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում, այն ժամանակ նրանք հույսը դրեցին բանակի խորհրդային մոդելի վրա։

Հարավային Կովկասում միահյուսված են մի քանի երկրների շահերը։ Հայաստանից և Ադրբեջանից բացի, նաև Թուրքիայի, Իրանի և Միացյալ Նահանգների։ Ո՞վ է շահում ռուսական ռազմական ներկայությունից Հայաստանում, և ո՞վ կլինի կտրականապես դեմ դրան։ Svpressa.ru–ն խնդրել է ռազմական քաղաքագետ, պահեստազորի առաջին կարգի կապիտան Վասիլի Դանդիկինին, ով 1990-ականներին ծառայել է Անդրկովկասի տարածաշրջանում, մեկնաբանել այս հարցը։

«Թրամփի միջանցքը» մտածվել է հատուկ նրա համար, որ Միացյալ Նահանգները, վերահսկելով այս տրանսպորտային երթուղին, ունենա մուտք դեպի Իրանի սահմաններ։ Իրանը, իր հերթին, երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ։ Սակայն հայտնվել է «երրորդ ավելորդը»՝ Միացյալ Նահանգները, որը վերջերս 12-օրյա պատերազմի ժամանակ դեմ արտահայտվեց Իրանին։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա վաղուց է ապրում Սորոսի դրամաշնորհներով և օգտագործում է Ռուսաստանը իր շահերից ելնելով։

Svpressa.ru.–  Ո՞վ է կանգնած Հայաստանում տեղի ունեցած ռուսական ռազմական ներկայության դեմ հանրահավաքների հետևում։

Կան շատ շահագրգիռ կողմեր, Միացյալ Նահանգները, ինչպես նաև Ֆրանսիան։ Այդ երկիրն ունի ամենամեծ հայկական սփյուռքը, և այն լոբբինգ է անում Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու համար։

Այստեղ չպետք է մոռանանք, որ Ռուսաստանում նույնպես գտնվում է մեծ հայկական սփյուռք։ Եվ եթե ինչ-որ բան այնպես չգնա, այդ սփյուռքը կբախվի խնդիրների։ Ես չեմ բացառում, որ մենք կհեռանանք Հայաստանից։ Ու՞մ ենք այնտեղ պաշտպանելու և ինչպե՞ս։ Անհրաժեշտության դեպքում ուժերի հավասարակշռությունը կարող է ապահովել ավիացիոն խումբը, որը հիմնականում բաղկացած է հայերից։ Սակայն հիմա Հայաստանը, կարծես, կենտրոնանում է նրա վրա, թե ո՞վ ավելի շատ կվճարի։

Սակայն կան նաև այլ կարծիքներ։ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Պերենջիևը կարծում է, որ մեր ռազմաբազայի ապագան Հայաստանում կախված է տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքական ակտիվությունից։

- Այսօր կա երկու Հայաստան. մեկը արևմտամետ է, մյուսը հասկանում է, որ անհրաժեշտ է բարեկամանալ Ռուսաստանի հետ։ Եվ արդեն իսկ կան Ռուսաստանի ուղղությամբ շարժվելու ազդանշաններ։ Չնայած Ալիևի և Թրամփի հետ Վաշինգտոնում կնքված համաձայնագրին, Փաշինյանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին և տեղեկացրել համաձայնագրի մանրամասները։ Բացի այդ, Ռուսաստանը կարող է Անդրկովկասում ունենալ հուսալի դաշնակից՝ Իրանը, որը երբեք չի գոհանա տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությամբ։ Մեր ռազմաբազան Հայաստանում պետք է մնա որպես Հայաստանի անվտանգության երաշխիք և որպես տարածաշրջանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի գործոն։ Ի վերջո, Ռուսաստանի ազդեցիկ հայկական սփյուռքը նույնպես կարող է իր խոսքն ասել. չէ՞ որ այն չի ուզում բիզնեսի հետ կապված խնդիրներ ունենալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular