ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը. պատմության այս օրը (31 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ղրղզստան՝ Անկախության օր,Մալայզիա՝ Անկախության օր, Մոլդովա՝ Լեզվի օր, Լեհաստան՝ Համերաշխության և ազատության օր, Տրինիդադ և Տոբագո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ուզբեկստանում ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Անասնաբույժների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908 – ծնվել է հայազգի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը:

1940– տպագրվել է թուրքահայ Մարմարա օրաթերթի առաջին համարը։

1940 – ծնվել է բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը:

1941 – ծնվել է հայաստանցի քուրդ բանաստեղծ, տնտեսագետ Բոյիկ Ասկյարեն:

1952– ծնվել է ամերիկահայ երաժիշտ, ալտահար Քիմ Քաշքաշյանը:

1954– ծնվել է Հայաստանի Հանրապետությանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

1988 – վախճանվել է թատրոնի և կինոյի հայ դերասան Էդգար Էլբակյանը:

1992-Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծվել է ադրբեջանական ինքնաթիռների կողմից, քաղաքի վրա նետվել է ավելի քան 20 ցրվող ավիացիոն կոնտեյներային ռումբ, որի արդյունքում զոհվել է 16 և վիրավորվել 121 խաղաղ բնակիչ:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հնդկաստանի հետ։

1993 - հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը: Մարտերի ընթացքում խփվել է ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ:

2006- «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի օրհներգի 5 տարբերակների հանրային լսումներ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ակադեմիական երգչախմբի կատարմամբ:

2012- Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

2010-Լոռիում գրանցվել են խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր:

 2013-«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման Երևանի «Փակ շուկայի» հարակից տարածքում անց կացրած  բողոքի ակցիան ուղեկցվել է քաշքշոցով ու ծեծկռտուքով:

2014 – վախճանվել է բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը:

2022-Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը,որը տևել է մոտ 4 ժամ:

2023- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանին, և պետնախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյան, ապա հայտարարել է իր հրաժարական ներկայացնելու մասին: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

12 – ծնվել է հռոմեական կայսր Կալիգուլան:

870 –վախճանվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերի կազմող Իմամ ալ-Բուխարին:

 1302-Ֆրանսիան և Սիցիլիան պայմանավորվածություն են ձեռք բերել դադարեցնել կրոնական պատերազմը:

1749-ծնվել է ռուս գրող և փիլիսոփա Ալեքսանդր Ռադիշչևը:

1795 –վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և շախմատիստ Ֆրանսուա Անդրե Ֆիլիդորը:

1853 – ծնվել է ռուս և խորհրդային զորահրամանատար և ռազմական  գործիչ, ընդհանուր հեծելազորի գեներալ Ալեկսեյ Բրուսիլովը:

1867 – վախճանվել է, ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը:

1900- «Կոկա-Կոլան» սկսել է վաճառվել Բրիտանիայում:

1907- Անգլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան կազմավորել են ռազմաքաղաքական Անտանտա դաշինքը որպես Եռյակ դաշինքին հակակշիռ:

1909 –ձերբակալված հեղափոխական Վլադիմիր Մայակովսկին տեղափոխվել է Բուտիսկյան բանտ, որտեղ սկսել է բանաստեղծություններ գրել:

1913 – Հոլլանդիայում ստեղծվել է «ПСВ» ֆուտբոլային ակումբը:

1914 –Նիկոլայ 2-րդի հրամանով Սանկտ-Պետերբուրգը անվանափոխվել է Պետրոգրադի:

1935 – ածխահատ Ստախանինը ռեկորդ է խփել՝ մեկ հերթափոխի ընթացքում  (5 ժամ 45 րոպե) նա 102 տոննա ածուխ է կորզել, որով գերազանցել է պահանջվող նորմատիվը 14 անգամ:

1939- ավարտվել է Խալխին-Գոլ գետի տարածքում սկսված խորհրդա-ճապոնական հակամարտությունը:

1941-վախճանվել է ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը մտել են Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ:

1955-Չիկագոյում Ուիլյամ Կոբբը առաջին անգամ ցուցադրել է արևային մարտկոցներով աշխատող ավտոմեքենա:

1957 –Մալին հայտարարել է իր անկախությունը:

1962 –Տրինիդադ և Տոբագոն հայտարարել է իր անկախությունը:

1973– վախճանվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ջոն Ֆորդը, որը Օսկարի պատմության միակ ռեժիսորն է, ով 4 անգամ ստացել է Օսկար լավագույն ռեժիսորի համար մրցանակը:

1978 –ընդունվել է Շրի-Լանկայի սահմանադրությունը:

1986-խորտակվել է«Ադմիրալ Նախիմով» ուղևորատար շոգենավը, որի արդյունքում զոհվել է 423 մարդ:

1987– Մայքլ Ջեքսոնը թողարկել է իր Bad ալբոմը։

1990 –Արևելյան և արևմտյան Գերմանիաները ստորագրել են իրավական և քաղաքական համակարգերի միավորման պայմանագիր: 

1991– Ղրղզստանը անկախացել է ԽՍՀՄ-ից։

1992 –տաջիկ ընդդիմադիրները գրոհով գրավել են Դուշանբեում գտնվող նախագահական պալատը:

1994-ավարտվել է խորհրդային զորքերի դուրս բերումը Գերմանիայից:

1996-կնքվել է Խասավյուրտյան պայմանագիրը Ռուսաստանի և ինքնահռչակ Չեչենական Իչկերիա հանրապետության միջև:

1997-ավտովթարից ողբերգական կերպով զոհվել է Ուելսի արքայադուստր Դիաննան:

2021 —Աֆղանստանում 20 տարյա պատերազմից հետո «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է երկրում հաղթանակի օր Արևմտյան դաշինքի դեմ:

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular