ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օգոստոսի 31-ին կնշվի Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի հիշատակը

ՄՇԱԿՈՒՅԹ

Այս տարի՝ 2025-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի հիշատակը կտոնախմբի օգոստոսի 31-ին: Տոնը շարժական է, նշվում է Վերափոխման հաջորդ կիրակի օրը։ Այն Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկն է։ Հայ իրականության մեջ Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնը ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետը՝ 1774 թվականին հրատարակած օրացույցում:

Սրբերի մաունքներն ու նրանց պատկանող իրերը Եկեղեցու և հավատացյալների համար հատուկ նշանակություն ունեն։ Դրանք ունեն հատուկ զորություն, որի մասին փաստվում է աստվածաշնչյան մի շարք դրվագների միջոցով։

Ավանդություն

Ըստ ավանդության՝ Արկադիոս կայսեր օրոք (395-408 թթ.) Երուսաղեմում գտնվում է Սուրբ Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այնտեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ ընդառաջ են գնում և այն զետեղում եկեղեցում:

Հետագայում Սուրբ Աստվածամոր գոտին մասնաբաշխվեց տարբեր եկեղեցիների: Երբ Հունաց Ռոմանոս Արգիրի կայսեր դուստրը ամուսնացավ Վրաց Բագրատ թագավորի հետ, իր հետ բերեց գոտուց մի մաս, որն այժմ գտնվում է Վրաստանում՝ Ալեքսանդր կայսեր կառուցած տաճարում: Իսկ մյուս մասն Աթենյան եկեղեցում է: Սուրբ Կույսի գոտին կայսեր կողմից զարդարվել էր մարգարիտներով ու զմրուխտներով:

Խորհուրդ

Տիրամոր վերափոխումից հետո սրբուհու գոտին, թաշկինակը, պատկերները մնացին մեզ՝ հավատացյալներիս իբրև վկայություն այն բանի, որ Աստվածածինը մեզ չի լքել, մեզ հետ է իր արագահաս բարեխոսությամբ, մայրական սիրով ու հոգածությամբ:

Տիրամայրը մեզ հետ է։ Նա մեզ համար բարեխոս է Տիրոջ առաջ, սիրում է մեզ մայրաբար և պաշտպանում։ «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ․ 28։20),- ասաց Քրիստոս։ Աստվածածինը, ի տարբերություն Որդու, հեռացավ լուռ, սակայն խնդությամբ, որ գնում է Որդու մոտ։ Այսօր՝ Տիրամոր գոտու գյուտի տոնին, ևս մեկ անգամ գիտակցենք Աստվածածնի ներկայությունը, բաց պահենք մեր սրտերը Նրա առաջ և խնդրենք Նրա բարեխոսությունը։ Չէ՞ որ Նա մեզ հետ է։

Աղբյուրը՝ qahana.am:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular