ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱ-2018. Բոսնիա-Հունաստան. խաղն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

2018-ի աշխարհի առաջնության ընտրական՝ Բոսնիա եւ Հերցեգովինա – Հունաստան խաղն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով՝ մարզչական շտաբերի, պահեստայինների ու խաղացողների մասնակցությամբ:

Նշվում է, որ սկզբից իրար են բախվել «Ռոմայում» թիմակիցներ՝ հարձակվող Էդին Ջեկոն եւ պաշտպան Կոստաս Մանոլասը: Ամենաշատը տուժել է հույների պահեստային կիսապաշտպան Յանիս Յանիոտասը, որի ատամը ջարդել է բոսնիացիների երկրորդ մարզիչը:

«Բոսնիացիները պետք է ամաչեն, որ մեր հիմնի հանդեպ հարգանք չդրսեւորեցին: Նման բաները տգեղացնում են ֆուտբոլը», ասել է Մանոլասը:

6 տուրից հետո Հունաստանը H խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը, Բոսնիան՝ 3-րդ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular