ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առեղծվածային մահվան դեպք․ հայտնաբերվել է Ռոման Ա․-ի դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ օգոստոսի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային  քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Սյունիքի մարզի քրեական վարչության պետ Դավիթ Սուրենյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ Համլետ Վասիլյանը և ՊԾ Սյունքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանը։

Տեղում պազվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 49-ամյա Ռոման Ա․-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում հարվածներ գլխի հատվածում։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Սյունիքի մարզի քրեական ու համայնքային  ոստիկանները և ՊԾ գումարտակի պարեկները, ապա նրանց միացած քննիչները հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը, ով սպանությունից կարճ ժամանակ անց Մեղրիի անցակետով հատել է Հայաստանի սահմանը, գնացել է Իրան  ու այսօր՝ օգոստոսի 29-ին, Իրանից Հայաստան վերադառնալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Պարզվում է նաև արդյոք սպանություն կատարելուց առաջ կամ հետո կասկածյալը իր զոհի տանից գողություն կատարել է, թե ոչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular