ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խուճապի մատնվելը, բնակչության շրջանում անհանգստություն սերմանելը սխալ կլինի․ «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. ««Իրանի հանդեպ նման մեթոդաբանությամբ աշխատելը կոպիտ սխալ է. կոպիտ սխալ է նաև կիրառվող հռետորաբանությունը։ Բայց գիտեք՝ Իրանը տարածաշրջանում անկախ քաղաքականություն վարող բացառիկ երկրներից մեկն է, և այս համատեքստում՝ անհրաժեշտ են գործիքներ, որոնցով համապատասխան ուժերը փորձ են կատարելու ճնշում գործադրել այս պետության վրա»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում այս մասին ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ըստ նրա՝ «անհրաժեշտություն» է ծագել Իրանի վրա ունենալ ազդեցության նոր լծակներ, և այդ լծակներից մեկը, ենթադրվում է, որ պետք է լինի Իրանին՝ ահաբեկչությանը հովանավորելու մեջ մեղադրելը. «Այնինչ Իրանն ահաբեկչության զոհ է, և ոչ թե՝ ահաբեկչության հովանավոր»։ Այս ամենի վերջնարդյունքը, ըստ Ոսկանյանի՝ լինելու է այն, ինչի ականատեսը եղանք Իրաքի ներխուժման ժամանակ, երբ ամերիկացիները կռվում էին Իրաքում, բայց հաղթում էին իրանցիները։

Հարցին, թե՝ հաշվի առնելով այն, որ ահաբեկչությունը Հայաստանի սահմանին մոտ է, ի՞նչ սպառնալիք կա մեր երկրի համար, նա պատասխանել է.

«Մենք սահմանակից ենք Մերձավոր Արևելքի հետ, և այս իմաստով, մեծ հաշվով՝ որևէ բան չի փոխվել. այդ ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում կար և կա, բայց ակնհայտ է, որ խուճապային տրամադրություններ մեր հասարակության մեջ սերմանելն էլ սխալ է։ Հայաստանը որոշակիորեն պետք է բարձրացնի զգոնության մակարդակը, հատկապես՝ սեփական սահմանների մատույցներում, նաև՝ իրանցիների հետ սերտ համագործակցության միջոցով։ Սակայն մատնվել խուճապի, ավելորդ անհանգստություն սերմանել մեր բնակչության շրջանում, սխալ կլինի, որովհետև նույնիսկ Իրանի ներսում այս ահաբեկչական գործողությունը որևէ կերպ չի սասանել Իրանի անվտանգության համակարգը։

Ինչպես Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարեց՝ այս ճայթուկների պայթյունով իրանցիներին հունից հանելը բավական բարդ է։ Ահաբեկիչներն արագ լոկալիզացվել ու բավական արագ էլ ոչնչացվել են. բավական օպերատիվ են աշխատել Իրանի անվտանգության մարմինները։ Այսուհանդերձ, մեր կողմից զգոնության բարձրացումը ոչնչով չի վնասի մեզ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular