ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկվում է էլեկտրամոբիլների ներմուծման համար սահմանված ԱԱՀ արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ պաշտոնական տվյալների, այն է՝ 2024 թվականի հունիսի դրությամբ ճանապարհային ոստիկանության կողմից տրամադրված տեղեկատվության, հաշվառված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների մասով կան հետևյալ ցուցանիշները՝ 10 801 թեթև մարդատար, 94 բեռնատար, 1 ավտոբուս, 13 մոպեդ, 5 մոտոցիկլետ։ 2024 թվականի հունիսի դրությամբ հաշվառված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 55 տոկոսը կազմում են մինչև 3 տարեկան տրանսպորտային միջոցները, 4-10 տարեկանները՝ 32 տոկոս, իսկ 10 տարեկանից մեծ տրանսպորտային միջոցները՝ 13 տոկոսը: 2021-2024 թվականների ընթացքում (2024թ. ապրիլի 1-ի դրությամբ) տեղադրվել և ներկայումս հանրապետության տարածքում կիրառվում է 317 լիցքավորման կայան, որոնցից 177-ը Երևանում։ Հաշվի առնելով էլեկտրամոբիլների տարածումը՝ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար:

Միևնույն ժամանակ առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում նախատեսել դրույթ, ըստ որի հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետով սահմանված արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը Հայաստան ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու համար կսահմանվի տուգանք՝ հայտարարագրված արժեքի 20 տոկոսի չափով։ Նշված մոտեցումը, ըստ էկոնոմիկայի նախարարության, թույլ է տալիս արդարացի հավասարակշռություն ապահովել բոլոր անձանց միջև, սահմանելով պատասխանատվության միջոց յուրաքանչյուր անձի համար իր կողմից ստացված արտոնությանը համահավասար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular