ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել․ ՆԳՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 28-29-ը ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումներում բացահայտվել է 167 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
  • 10 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
  • 8 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 7 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
  • 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 3 դեպք՝ խուլիգանության,
  • 2-ական դեպք՝ բնակարանային գողության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հողը փչացնելու, ինքնիրավչության։
  • Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, դրամանենգության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, թմրամիջոցների մաքսանենգության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ ապօրինի ծառահատման, խարդախության։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 5 մարդ մահացել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular