ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օմբուդսմենի աշխատակազմին դուրս են հանում Պուշկինի 56 հասցեից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմը պատրաստվում է տեղափոխվել Երեւան քաղաքի Պուշկինի 56ա հասցեից, որտեղ իրականացնում է գործունեությունը այժմ, եւ աշխատանքները շարունակելու է Մոսկովյան 5 հասցեում՝ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարեւանությամբ։ Բանն այն է, որ դեռ նախորդ տարի ՀՀ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու խնդրանքով։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ գործող վարչական շենքում աշխատատեղերի մակերեսը բավարար չէ աշխատանքային պայմանների ապահովման համար (օրինակ՝ 24 մ2 տարածք ունեցող աշխատասենյակում աշխատում է 5 մարդ): «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը տեղում արձանագրել է Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքի պայմանները, որոնք ոչ բարվոք եւ անմխիթար են։ Տարածքին հետեւող հսկիչ աշխատակցի միջոցով նաեւ հաջողվեց ներս մտնել։ Սենյակներ կային, որոնք անգամ չունեին դուռ եւ պատուհան, պատերն էլ ճաքճքած վիճակում էին։ Հսկիչը պատմում է, որ ՄԻՊ աշխատակազմի տեղափոխումը միանշանակ է, քանի որ շինարարներ են գալիս-գնում, տարածքը չափագրում, ասել են, որ սեպտեմբերից շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այսինքն՝ ՄԻՊ-ի դիմումից գրեթե 1 տարի անց միայն արձագանք ստացվեց ՏԿԵ նախարարությունից։

Հետաքրքիրն այն է, թե ում է հանձնվելու ՄԻՊ-ի ներկայիս գրասենյակը, որը գտնվում է Երեւանի սրտում։ Համաձայն ՏԿԵՆ ուղարկված ՄԻՊ-ի դիմումի՝ առաջարկվել է քննարկել քաղաք Երեւանի Մոսկովյան 5 հասցեում (Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարեւանությամբ) գտնվող վարչական շենքը, իսկ այդ շենքը ՄԻՊ-ի աշխատակազմին ամրացնելու դեպքում՝ ՄԻՊ-ի կողմից այժմ զբաղեցվող (քաղաք Երեւան, Պուշկինի 56ա հասցեում գտնվող) վարչական շենքը ընդգրկել պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, որը կարող է օգտագործվել այլ պետական մարմնի կարիքների համար։ Թե ում է մնալու քաղաքում գտնվող շենքը, հարցական է։ Հուսանք՝ շենքային պայմանների փոփոխությունը ՄԻՊ աշխատելաոճում եւս փոփոխությունների կհանգեցնի, եւ այդ փոփոխությունը կվերաբերի ոչ միայն շենքային պայմաններին, այլեւ իրական գործունեությանը, հատկապես, երբ երկրում կան քաղբանտարկյալներ եւ հալածյալներ, իսկ ՄԻՊ-ը լռում է այդ մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular