ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարար կա, դասագիրք չկա. կրթական տարվա խայտառակ սկիզբ սեպտեմբերի 1-ին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ը մոտենում է դասագրքերի բացակայության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի բացարձակ անպատասխանատվության պայմաններում։ Ոչինչ չէր փոխվել ամառային արձակուրդներից հետո. նախարարը նույն ագրեսիան էր ցուցաբերում, միայն թե նոր՝ կտրուկ սանրվածքով: Տեղեկացնենք, որ Հայաստանի շուրջ 413.112 աշակերտներ սեպտեմբերի 1-ին դպրոց են գնալու առանց անհրաժեշտ դասագրքերի։ Այո՛, ճիշտ կարդացիք՝ դասագրքեր չկան։ Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ ավելի քան տասը դասագիրք, այդ թվում՝ ֆրանսերեն (5-11-րդ դասարան), Հայոց պատմություն, Քիմիա, Կենսաբանություն, Հանրահաշիվ, ինչպես նաեւ Ռազմագիտություն, պարզապես բացակայում են, որովհետեւ ԿԳՄՍ նախարարությունն այս տարի եւս «չհասցրեց» տպագրել դրանք: Սա սովորական վարչարարական ձախողում չէ. սա կրթական համակարգի նկատմամբ բացահայտ անպատասխանատվություն է, որի հետեւանքները կրում են աշակերտները, ուսուցիչները եւ ծնողները։ Այս ֆոնին երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ փորձելով քողարկել ձախողումների շղթան՝ կոպիտ, ագրեսիվ ու վիրավորական վարքագիծ դրսեւորելով։ Լրագրողների պարզաբանում պահանջող հարցերը նախարարը որակեց որպես «իմաստազուրկ», իսկ լրագրողներին՝ իրավական գիտելիքներից զուրկ՝ ուղղակիորեն ասելով. «Ես չեմ կարող զբաղվել ձեր լրագրողական կրթությամբ….»: «Ցավում եմ էն կրթական մակարդակի համար, որ տեսնում եմ….»: «Գնացեք սովորեք՝ օրենքը շրջաբերականից տարբերել….»: «Հարցերը իմաստազուրկ են, դուք հարց չեք ձեւակերպում….»: Սա չի կարող բնութագրվել այլ կերպ, քան իշխանական ցինիզմ, բարձրաձայն արհամարհանք հանրության հանդեպ ու ճնշում լրագրողական ազատության նկատմամբ։ Նախարարը նույն ասուլիսում մեղադրեց լրագրողներին՝ իբր «մանիպուլացնում» են Ակադեմիական քաղաքի գաղափարը՝ նշելով, թե այն նախատեսված է 44 հազար ուսանողի համար, մինչդեռ կա մոտ 80 հազար ուսանող։ «Ժողովուրդ» օրաթերթը սույնով դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ սկսելու ծառայողական վարույթ ԿԳՄՍ նախարարի վարքագծի վերաբերյալ։ Պետական պաշտոնյան, որը հրաժարվում է պատասխանել հանրային հարցերին ու փոխարենը վիրավորում է լրագրողներին, չի կարող եւ չպետք է շարունակաբար մնալ առանց վերահսկողության։ Հիշեցնենք, որ նախարարը ձկան նման լռեց այն ժամանակ, երբ իրապես պետք է պատշաճ վարքագիծ դրսեւորեր. երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դպրոցում տեղադրված ցնցուղը պոկեց պատից եւ նախարարին հրահանգեց ճշտել դրա գինը: Ժաննա Անդրեասյանն այնքան անպատասխանատու է գտնվել, որ ցայսօր չի հայտնում նաեւ՝ ի վերջո այդ ցնցուղն ի՞նչ արժեր, արդյո՞ք պետական միջոցները արդյունավետ էին ծախսվել»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular