ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում բռնկվել է հրդեհ. պատմության այս օրը (28 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1885- ծնվել է դերասանուհի Եկատերինա Դուրյան-Արմենյանը:

1906 – ծնվել է հայ խորհրդային պտղաբույծ Ասատուր Մարգարյանը:

1936 – ծնվել է ճարտարապետ Գրիգոր Գրիգորյանը:

1939 –ծնվել է  գրող,  բանաստեղծ, թարգմանիչ Արտաշես Յավրյանը ։

1945 – ծնվել է  ֆուտբոլի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը։

1978 – վախճանվել է գրականագետ Սողոմոն Սողոմոնյանը:

1982– ծնվել է ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ Կարո Փարիզյանը։

2000 – վախճանվել է բժիշկ, հոգեբույժ և առողջապահության կազմակերպիչ Հրաչիկ Փանոյանը։

2006- սկսվել է  ավանդների փոխհատուցման վճարումները 70-ն անց միայնակ կենսաթոշակառուները, ովքեր ընդգրկված են ընտանեկան նպաստների ցուցակում: 2009- Սևանա լճի ափին հայկական և վրացական խմբերի մասնակցությամբ անց է կացվել «Երաժիշտները հանուն խաղաղության» խորագրով ռոք երաժշտության փառատոն։

2010 – վախճանվել է հայ մոդեռնիստ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Վարուժան Նալբանդյանը:

2017- յոթ տարի պարապուրդի մատնված «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում բռնկվել է հրդեհ, որը օրվա երկրորդ կեսից հետո մեկուսացվել է: Վիրավորներ և զոհեր չեն եղել: Ըստ մասնագետների՝ հրդեհի վայրում այրվել է էթինոլ նյութը:

2020-վախճանվել է իրանահայ ճանաչված բարերար, գործիչ Լևոն Ահարոնյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

430– վախճանվել է փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր Օգոստինոս Երանելին:

475 –հռոմեցի գեներալ Ֆլավիյ Օրեստը զավթել է իշխանությունը Արևմտյան Հռոմեական կայսրության մայրաքաղաք Ռավենայում՝  ստիպելով կայսր Հուլիոս Նեպոտին փախչել:

1189- Երրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում խաչակիրները Գի դե Լուզինյանի ղեկավարությամբ պաշարել են Ակրա քաղաքը:

1521- օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը:

1565– հիմնադրվել  է ԱՄՆ-ի առաջին քաղաք  Սենտ Օգուստինը՝ Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի շրջկենտրոնը։

1733– Նեապոլում կայացել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին և տիրուհի» օպերայի պրիմերան։

1789 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի Էնկելադուս արբանյակը:

1790– Ռուս-թուրքական պատերազմների ընթացքում Սև ծովում տեղի ունեցած ծովային մարտում ռուսական նավատորմը հաղթել է Օսմանյան կայսրությանը:

1851- սկսվել է երկաթուղային հաղորդակցությունը Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի միջև:

 1859 - Հյուսիսափայլի լույսն այնքան ուժեղ է դարձել, որ այն տեսանելի է եղել ԱՄՆ-ում, Եվրոպայի որոշ տարածքներում և անգամ  Ճապոնիայում:

1883– ժայթկել է ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով կղզին ծածկվել է մոտ 30 կմ հաստությամբ լավայով։

1910 - Չեռնոգորիան հայտարարել է Օսմանյան կայսրությունից իր լիակատար անկախության մասին:

1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռումինիային, իսկ Իտալիան Գերմանիային:

1920 –կայացել է համառուսաստանյան մարդահամար:

1924 - Վրաստանում հաստատված խորհրդային իշխանության դեմ սկսվել է ապստամբություն, որը ձախողվել է:

1937– ստեղծվել է Տոյոտա ընկերությունը։

1938 – անգլիական Նոթթինգեմ քաղաքում կայացել է խոշորագույն շախմատային մրցաշար, որին աշխարհի հզորագույն շախմատիստների շարքում մասնակցել են 4 չեմպիոններ՝ Կապաբլանկա, Լասկեր, Ալյոխին և Էյվե: Կապաբլանկայի հետ մրցաշարի հաղթող է ճանաչվել երիտասարդ շախմատիստ Բոտվիննիկը:

1963-Մարտին Լյութեր Կինգը Լինկոլնի հուշարձանի մոտ ասել է իր հանրահայտ ճառը՝ «Ես երազանք ունեմ…»:

1976 –ԱՄՆ-ի Մասաչուսետս նահանգում առաջին անգամ սինթեզել են արհեստական գեն:

1990 - Իրաքը հայտարարել է Քուվեյթը իր նոր նահանգ լինելու մասին:

1991 - Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության առաջնորդի իր պաշտոնից:

1994 – 290 տարվա օգտագործումից հետո Ռուսաստանում շրջանառությունից հանվել են կոպեկները:

2004– Սինգապուրում սկսվել է ֆիլատելիայի պատմության մեջ Նամականիշերի համաշխարհային առաջին առաջնությունը։

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular