ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հին կապի «դարաշրջանի» ավարտը. Կովկասում առաջինը Հայաստանն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ Associated Press գործակալությունն օրերս անդրադարձել է հայաստանյան կապին և մասնավորաբար նշել, որ Team Telecom Armenia-ն նոյեմբերի 15-ին ամբողջությամբ կդադարեցնի 2G շարժական կապի ցանցի աշխատանքը՝ դառնալով Կովկասում առաջին օպերատորը, որն իրականացրել է նման քայլ։ Ընկերությունը տեղեկացնում է, որ այս որոշումը մաս է կազմում լայնածավալ արդիականացման և օպտիմիզացման ծրագրի, որի նպատակն է ազատված ռեսուրսները ուղղել նորագույն՝ 4G եւ 5G տեխնոլոգիաների զարգացմանը։

Associated Press-ի հրապարակման մեջ նշվում է, որ այս քայլը կբերի ոչ միայն կապի որակի բարձրացման և ցանցի արդյունավետության աճի, այլև կնպաստի անվտանգության ամրապնդմանը և էներգիայի սպառման նվազեցմանը։ Ըստ լրատվամիջոցի, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է. «Գիտակցելով ժամանակին օպտիմիզացման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը՝ մենք պատրաստ ենք առաջինը ձեռնարկել այս քայլը։ Այն թույլ կտա արդիականացնել ծածկույթը, բարձրացնել ցանցի արդյունավետությունն ու զգալիորեն բարելավել որակը»։

Associated Press-ը նշում է, որ սա փաստացի 30 տարվա պատմության ավարտն է. «Հայաստանում 2G կապը գործարկվել էր դեռեւս 1995 թվականին։ Սակայն, ըստ ընկերության, այն այլեւս չի բավարարում ժամանակակից պահանջներին։ «Հին» տեխնոլոգիայի անջատումից հետո ավելի քան 1000 բազային կայաններ կգործեն բացառապես ժամանակակից ստանդարտներով՝ ապահովելով բաժանորդներին ավելի հուսալի և արագ կապով: Ընկերությունը շեշտում է, որ նախկինում 2G ցանցում բաժանորդներն ունենում էին գրեթե զրոյական հասանելիություն շարժական ինտերնետի ծառայություններին, ինչը սահմանափակում էր ժամանակակից հաղորդակցական գործիքների կիրառումը։ Նոր սերնդի ցանցերը, հակառակը, թույլ են տալիս միաժամանակ օգտվել ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետ ծառայություններից՝ զգալիորեն բարձրացնելով օգտագործման հարմարավետությունն ու արդյունավետությունը»։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ Team Telecom Armenia-ն վերջին տարիներին առանձնացել է որպես տեխնոլոգիական առաջատար տարածաշրջանում։ Ընկերությունը առաջիններից էր աշխարհում, որը ներդրեց 25G-PON օպտիկամանրաթելային ցանցը, հնարավորություն տալով մինչեւ 25 Գբիթ/վրկ ինտերնետ ծառայություններ։ Բացի այդ, ընկերությունը դարձավ առաջինը Հայաստանում, որը իրականացրեց IPO և թողարկեց կայուն պարտատոմսեր` ներգրավված միջոցները ուղղելով ցանցի արդիականացմանը և կանաչ նախագծերին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular