ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ի հանձնարարությամբ այցեր են իրականացվել Սյունիքի մարզի զորամասեր և զինվորական հաստատություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ օգոստոսի 19-22-ն այցեր են իրականացրել Սյունիքի մարզում տեղակայված զորամասեր, ՊՆ N զորամիավորում, զինվորական հոսպիտալ, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության բաժիններ՝ զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու, մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելու նպատակով։

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից, այցերի ընթացքում դիտարկվել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր, այդ թվում՝ սոցիալական ապահովության, ԶՈՒ-ում կանանց իրավունքների, ատեստավորման գործընթացի, զորամասերի կենցաղային պայմանների, դեղորայքային համալրվածության, բուժսպասարկման, զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված` սահմանափակումների հոդվածների պահպանման, կարգապահության պատշաճ ապահովման, դպրոցների կողմից զինկոմիսարիատ, այնուհետև զորամասեր ուղարկվող բնութագրերի, վարժական հավաքների ներգրավվող քաղաքացիների իրավունքների, զինծառայողների բնակարանային ապահովման, ծառայողական բնակարանների վերանորոգման ու նոր բնակարանների կառուցման, զինծառայողների հիգիենայի, ներառյալ առավել հաճախակի լոգանգ ընդունելու, ազատ արձակումների, արձակուրդների, հոսպիտալի կադրային ու գործիքային համալրվածության և այլնի վերաբերյալ:

 

Պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել զորամիավորման հրամանատարի, զորամասերի հրամանատարական կազմերի, զինվորական հոսպիտալի պետի, Սյունիքի մարզի զինվորական կոմիսարի, Ռազմական ոստիկանության բաժինների պետերի հետ: Քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերելի և ոլորտի լավարկմանը միտված մի շարք հարցեր:

 

Պաշտպանի ներկայացուցիչները զորամասեր իրականացրած այցերի շրջանակում առանձնազրույցներ են ունեցել նաև պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, ուսումնասիրել նրանց կողմից ներկայացվող հարցերը՝ կապված բուժօգնության, արձակուրդի տրամադրման, կարգապահության բարձրացման, ընտանիքի անդամներին առնչվող տարաբնույթ հարցերի հետ և այլն: Զինծառայողների բարձրացրած մի շարք հարցերի տեղում տրվել են լուծումներ:

 

Ինչպես սպայակազմի, այնպես էլ պարտադիր ժամկետային զինծառայողների ներկայացրած մի շարք հարցեր հաշվառվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, դրանք կամփոփվեն և համապատասխան լուծումների առաջարկներով հնարավորին սեղմ ժամկետում կներկայացվեն գործընկեր պետական իրավասու մարմիններին:

 

Որպես զինված ուժերի նկատմամբ արտաքին վերահսկողություն իրականացնող անկախ սահմանադրական մարմին՝ Մարդու իրավունքների պաշտպանի առանձնահատուկ ուշադրության ներքո շարունակելու են գտնվել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների հետ կապված հարցերը, և այդ նպատակով տարբեր զինվորական հաստատություններ ու զորամասեր այցերը շարունակելու են կրել պարբերական բնույթ:

 

Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված փոխվստահելի ու արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացվող` մարդու իրավուքներին վերաբերելի բազմաթիվ հարցեր։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular