ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնից հետո Ադրբեջանն անթաքույց ծաղրում է ՀՀ իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրանցից կառույցները լուծարելու որոշումը սպասում է սեպտեմբերի 21-ին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում, և ակնկալվում է, որ որոշումը կկայացվի հենց սեպտեմբերի սկզբին։ Ադրբեջանի արտգործնախարարը չի դիմացել գայթակղությանը՝ հերթական անգամ ծաղրելու Հայաստանի իշխանություններին։ Նա նշել է, որ մինչև ընթացիկ տարվա հունվար Հայաստանն անհամաձայնություններ ուներ խաղաղության համաձայնագրի որոշ կետերի հետ։

«Հայաստանը մասնավորապես չէր ընդունում այն կետերը, որոնք վերաբերում էին հայցերը դատարաններից հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումը թույլ չտալուն»,– նշել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կանի Սահմանադրության մեջ և ամբողջությամբ կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Փաստացի, ևս մեկ անգամ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ թեպետ Հայաստանը կատարել է իրենց բոլոր պահանջները, սակայն նրանք նոր պահանջներ ունեն և մինչև վերջ հասնելու են դրանց իրականացմանը։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն էլ, կառավարության հատուկ նիստում ամփոփելով վաշինգտոնյան «հանդիպման արդյունքները», նշել է, թե Հայաստանն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ Իլհամ Ալիևի պահանջը։ Ասադովի գնահատմամբ՝ ԱՄՆ մայրաքաղաքում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված հռչակագիրը «ադրբեջանական ժողովրդի պատմական արդարության համար պայքարի արդյունք է, պետության քաղաքական և դիվանագիտական ուժի և միջազգային հեղինակության արտահայտություն»։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իր հերթին ելույթ ունենալով հայտարարել է, թե Նախիջևան անարգել տեղաշարժի ապահովումը ռազմավարական նշանակություն ունեցող նախագծի մի մասն է։

Ըստ էության, Ադրբեջանը հերքում է Հայաստանի գործող իշխանությունների բոլոր կեղծ թեզերը՝ խաղաղության, տարածաշրջանային հաղորդակցությունները Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո անցնելու, ինչպես նաև փոխադարձության մասին։

Ըստ էության, փաշինյանական իշխանությունն այլևս չունի հնարավորություն խաբելու ժողովրդին, թե Վաշինգտոնը լուրջ ձեռքբերում էր հայկական դիվանագիտության համար։

Լիկա Ալիխանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular