ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Թարթար

ՖՈՏՈ

Թարթար անվանումը շատերի կողմից կապվում է խիտ և հարուստ սոուսի անվան հետ, որը ամենից հաճախ մատուցվում է մսային կամ բանջարեղենային ուտեստների հետ։ Սակայն հաճախ ռեստորանի ճաշացանկի նման անվանումը վերաբերում է այն ավանդական ֆրանսիական ուտեստին, որը պատրաստվում է բացառապես հում մսից և մատուցվում է այդ ձևով։

Ուտեստի առաջացման պատմությունը որոշ չափով հակասական է և շարունակում է վիճաբանություններ առաջացնել պատմաբանների շրջանում։ Իր սկզբնական տեսքով հում մսով թարթարը հայտնվել է գրեթե միաժամանակ սկզբնական թարթար սոուսի հետ, որին ավելացվել են կապերսներ կամ թթու վարունգ։

Լյուդովիկոս թագավորը, հիացած թաթարների պատերազմական սխրանքներով, նրանց համեմատել է դժոխքի սուրհանդակների հետ։ «Թարթար» անվանումն էլ հայտնվել է այդ տիրակալի թեթև ձեռքով և հետագայում ընդունվել որպես այդ երկու ուտեստների անուն, քանի որ թագավորը վստահ էր, որ թաթարները ուտում են միայն հում միս և թթու վարունգ։

Դրանից ուղիղ մեկ դար անց ֆրանսիացիներն ունեցան լիարժեք ուտեստ՝ սթեյք-թարթար, որն էլ դարձավ ազգային այցեքարտի մաս։ Սակայն խոհարարները որոշ ճշգրտումներ կատարեցին բաղադրատոմսում, և թարթար դարձավ այն ցանկացած ուտեստ, որը պատրաստվում էր հում ձկան, հում կամ չորացրած մսի կտորներից։ Մի քանի տարիների ընթացքում ուտեստը ձեռք բերեց անհավանական ժողովրդականություն, ինչը նաև աննախադեպ խոհարարական հետաքրքրություն առաջացրեց այլ երկրներում։ Այսպիսով, թարթարը որոշ չափով վերափոխվեց․ այն սկսեցին պատրաստել ծովամթերքից և աղացած մսից։

Այսօր էլ թարթարը բազմաթիվ փոփոխություններ ունի՝ սկսած ավանդական հում մսով թարթարից մինչև մրգային ուտեստ։ Այսօր այդ հին ֆրանսիական ուտեստը ոչ մի ընդհանուր բան չունի թաթար քոչվորների հետ, քանի որ դրա պատրաստումը այլևս չի ենթադրում հում մսի առկայություն, այլ ենթադրում է որոշակի մթերքների կտորների կտրատում։

Այնուամենայնիվ ո՞րն է իսկական թարթարը։ Իսկական դասական թարթարը տարօրինակ և հակասական համբավ ունի։ Այդ ուտեստը գոնե մեկ անգամ փորձած մարդկանց թվում կարելի է գտնել և՛ երկրպագուների, և՛ նրանց, ովքեր բացարձակապես զզվել են դրանից։ Թարթարի առանձնահատկությունն այն է, որ միսը, որից այն պատրաստվում է, չի ենթարկվում որևէ ջերմային մշակման, այսինքն այն մնում է լիովին հում։ Սովորաբար թարթարի համար վերցնում են թարմ տավարի կամ հորթի միս, որն ունի ամենաբարձր որակի նշաններ և անցել է հատուկ փորձարկումներ, որոնք լիովին հաստատում են հում վիճակում դրա անվտանգությունը մարդու առողջության համար։

Թարթարի ստեղծման գործընթացը չի ներկայացնում խոհարարական վարպետության գագաթնակետ, բայց այն խոհարարից պահանջում է որոշակի ճարպկություն և հմտություն։ Այսպիսով, միսը վերածվում է աղացած մսի կամ կտրտվում է փոքր կտորների։ Այնուհետև միսը համեմում են, խառնում մանր կտրատած սոխի հետ և դնում ափսեի մեջ։ Բլրի կենտրոնում փոքրիկ փոս է բացվում, որի մեջ հում ձու են լցնում։ Ճաշատեսակը մատուցվում է անմիջապես և ուտվում կիտրոնի հյութով կամ կծու սոուսներով։

Համեղ թարթարը միշտ չէ, որ պատրաստվում է բացառապես տավարի մսից։ Շատ հաճախ որպես հումք օգտագործվում են թեթևակի աղած ծովատառեխ և սաղմոն։ Սակայն մատուցումն է փոխվում, և հում ձվի փոխարեն թարթարը մատուցվում է ավոկադոյի, թարմ վարունգի և եփած ձվի հետ։ Այսօր թարթարը շատ տարածված ուտեստ է, որը մատուցվում է ոչ միայն ռեստորաններում, այլ նաև ֆրանսիական խոհանոցի մասնագիտացված սրճարաններում։ Կարելի է նաև թարթար պատրաստել տանը, բայց պետք է ընտրել բարձրորակ միս, որը, անշուշտ, չի վնասի ձեր առողջությանը։ Առաջին անգամ թարթար փորձելիս պետք է ուշադիր լինեք սեփական զգացմունքների նկատմամբ, քանի որ հում մսի համը կարող է հեշտությամբ սրտխառնոց և անհարմարության զգացողություններ առաջացնել։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular