ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը նպատակադրվել են խորացնել եռակողմ համագործակցությունն առեւտրատնտեսական ոլորտում։ Այդ մասին պայմանավորվել են երեք երկրների ղե- կավարները Թուրքմենբաշիում կայացած հանդիպման ընթացքում։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել միջանցք, որը Չինաստանից ձգվելու է մինչեւ Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա՝ օգտագործելով երեք երկրների տարանցիկ ներուժը։ Նախագահները քննարկել են Բաքվի եւ Թուրքմենբաշիի նավահանգիստների հզորություններն ավելացնելու հնարավորությունները, այդ թվում՝ Կասպից ծովով լաստանավային փոխադրումների ավելացման հարցը։

Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նախ հիշեցնում է, որ 2024 թվականին Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 400 միլիոն դոլարի. «Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա։

Ադրբեջանը տասնամյակներ շարունակ միլիարդավոր դոլարներ է ներդրել սեփական լոգիստիկ հզորություններն ընդլայնելու վրա՝ կառուցելով գազանավթատարներ, ճանապարհներ, օդանավակայաններ, ընդլայնել է Բաքվի նավահանգստի տարանցիկ հնարավորությունները։ Ադրբեջանը ցանկանում է Չինաստանի, թյուրքախոս Կենտրոնական Ասիայի համար դառնալ տարանցիկ միջանցք՝ Միջին միջանցքը կապելով Թրամփի ուղու կամ դեֆակտո «Զանգեզուրի միջանցքի» հետ՝ ստանալով թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական օգուտներ։ Բաքուն փորձում է նվազեցնել ադրբեջանական բյուջեի մեծ կախվածությունը նավթագազային հատվածից եւ մեծացնել ոչ նավթային հատվածն իր տնտեսության կառուցվածքում։ Միեւնույն ժամանակ, Արեւելք-Արեւմուտք միջանցք դառնալուն զուգահեռ՝ զարգացնում է կապերը նաեւ ՌԴ-ի ու Իրանի հետ՝ կառուցելով Հյուսիս-Հարավ միջանցքը՝ ՌԴ- Ադրբեջան-Իրան երկաթգիծը»։

Հեղինակները նշում են, որ Հայաստանն իր հերթին պետք է զարգացնի Հյուսիս-Հարավ միջանցքը ՌԴ-ի,Վրաստանի, Իրանի, Հնդկաստանի հետ՝ ներգրավելով այդ երկրներից ներդրումներ, ստեղծելով Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով աշխատատեղեր, տնտեսական հզորություններ, տուրիստական լոգիստիկա, որպեսզի կարողանա դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմի աճող ազդեցությանը Հարավային Կովկասում։

«Թուրքիայի համար Ադրբեջանը պլացդարմ է դեպի թյուրքախոս աշխարհ կամ Մեծ Թուրան, իսկ Արեւմուտքի եւ Իսրայելի համար պլացդարմ է ընդդեմ Իրանի»,- գրում է ալիքն ու հավելում, որ, այսպիսով, Հարավային Կովկասում մեծ թափով ընթանում է լոգիստիկ միջանցքների մրցակցություն՝ Ադրբեջանը ցանկանում է դառնալ առաջատար երկիր իր էներգակիրները դեպի Արեւմուտք արտահանելով, իսկ Հայաստանը պետք է կարողանա ապրանքների հոսքեր ներգրավել Հյուսիս-Հարավ նախագծում եւ հզորացնել Սյունիքի թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ու դեմոգրաֆիական ներուժը՝ արցախցիներին բնակեցնելով Սյունիքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular